Արձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել
Հրապարակ» թերթը գրում է․ «Հերթական արձակուրդից 2,5 ամիս անց վերադառնալուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այժմ կրկին արձակուրդում է՝ արձակուրդից կվերադառնա հոկտեմբերի 13-ին։
Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։
ԲԴԽ-ից հաստատեցին նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։
ԲԴԽ նախագահ Աթաբեկյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը։ Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահն այժմ արձակուրդում է որպես նախագա՞հ, թե՞ որպես դատավոր, ասացին, որ ԲԴԽ նախագահին ու դատավոր անդամներին արձակուրդ տրամադրվում է միայն որպես դատավորի, ԲԴԽ-ի կողմից առանձին տրվող արձակուրդ օրենքը չի նախատեսում։ Ստացվում է, որ ԲԴԽ նախագահն արձակուրդ է ստացել Վճռաբեկ դատարանի նախագահից, քանի որ վճռաբեկի դատավոր է»։


















































Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է
Իրանը արծաթով է ցողում ամպերը՝ վերջին 50 տարվա ընթացքում ամենածանր երաշտը հաղթահարելու համար
Ասացի՝ 10 րոպե ժամանակ ունեք, թե չէ այլևս մեկնարկայինում չեք լինի․ Եղիշե Մելիքյան
Ռոնալդուն պետք է ներողություն խնդրի, բայց իրականում պետք է ամաչի
Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցի վերաբերյալ պատասխան ունենք․ ՀՀ վարչապետ
Առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում
Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են հղել՝ ի աջակցություն արցախահայերի վերադարձի ի...
Քննարկվում է հողի վարձակալության երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա․ Փաշինյանը՝ «TRIPP»-ի մասին
Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետը
Պարզվել են Վայոց ձորում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցն...