«Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետեւանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել:
Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց.«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։
Վարչապետի այս խոսքերը հետեւեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաեւ խոշոր եւ զարգացած, պետք է լինեն որեւէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ: Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։
Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։
Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար:Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Այլեւս ոչ մի բառ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին. Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել «Հաղթելու ենք» կարգախոսը. Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել
Մեքսիկայի նախագահը իրեն համբուրելու փորձ արած տղամարդուն մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
ԱՄԷ–ում սպանել են 500 մլն դոլար շորթած բլոգերին և նրա կնոջը
Հեյլի Բիբերը փայլել է լողափում
Բրիջիտ Մակրոնը դարձել է կիբեռզրպարտությունների թիրախ և փոխել է հագուստի ընտրությունը
Իրավիճակն իրոք ճգնաժամային է
Սպերցյանը Հունգարիայի դեմ խաղից առաջ գրառում է կատարել
Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավան...
«Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչ...