Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները. օրակարգում 2026-ի պետբյուջեի նախագիծն է. ՈՒՂԻՂ Հանքարդյունաբերությունը Հայաստանում. բնապահպանական և սոցիալական խնդիրների խաչմերուկում Այլեւս ոչ մի բառ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին. Գեղամ Նազարյան «Եթե ես հանդիպեմ քեզ հետ, Նիկոլ Փաշինյանն ինձ կուտի»․ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Քոչարյանին Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հնարավոր էր պահել Արցախը․ Քոչարյան Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը 30 տարվա ընթացքում առաջին գնացքը Ռուսաստանից ուղևորվել է Հայաստան Պետք է խուսափել ընդհարումներից, ներդաշնակ գործակցել․ Արամ Ա «Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու ԱԺ-ում են քննչականի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները (տեսանյութ) Զանգում են, ներկայանում են՝ բանկի աշխատող ու պահանջում լիցքավորել հաշվեհամարը. ՆԳՆ–ն զգուշացնում է ԱՄՆ-ն հետաձգում է ՄԱԿ-ի ֆինանսավորումը․ Ուոլթց

Mellon Blue երկնագույն ադամանդը 25,6 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է ԺնևումՌուսաստանը պատրաստ է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին․ ՏԱՍՍՄՕԿ-ը մտադիր է արգելել տրանսգենդերների մասնակցությունը Օլիմպիական խաղերինԹրամփը մտադիր է դատի տալ բրիտանական BBC պարբերականին՝ իր ելույթը խեղաթյուրելու համարՋեքի Չանը ողջ է և առողջ. դերասանի մահվան մասին նոր կեղծ լուրը խուճապի ալիք է առաջացրել համացանցում Իլոն Մասկը անողոք ծաղրի է ենթարկվել «Ես միշտ կսիրեմ քեզ» արտահայտությամբ արհեստական բանականության տեսանյութից հետո Ավստրալիայի Գերագույն դատարանը արգելել է Ռուսաստանին դեսպանատուն կառուցել երկրի մայրաքաղաքումԵրբ լսում եմ Հայաստանի օրհներգը, սիրտս սկսում է արագ բաբախելՄոսկվայի քաղաքապետը հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինՄոուրինյուն Թուրքիայից հեռանալիս թողել է ոչ միայն հետք, այլև պարտքերՆա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՎենեսուելան զանգվածային զորահավաք է հայտարարել՝ ի պատասխան ԱՄՆ-իԱՄՆ-ն կնվազեցնի սուրճի նկատմամբ մաքսատուրքերը գների աճի պատճառով. ԹրամփԲողոքի ցույց անցկացնող Բրազիլիայի բնիկները ներխուժել են COP30-ի անցկացման վայրՄոլդովան բանակցություններ է վարում «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ՝ մատակարարման խափանումներից խուսափելու համար. էներգետիկայի նախարարՆիկոլ Փաշինյանը բոյկոտեց Անդրանիկ Քոչարյանի ելույթըԳերմանիան ռուսական «Լանցետի» անալոգ հանդիսացող անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ուկրաինային․ Defence ExpressՖլորենս Պյուն խոստովանել է, որ ռեժիսորները խնդրել են իրեն «բացարձակապես անպատշաճ բաներ» անել անկողնային տեսարաններումԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքովԱռանց ՀՀ ժողովրդի դիրքորոշումն իմանալու` չենք կարող Արծվաշենը փոխանակել․ Նիկոլ ՓաշինյանԱնօրինական գործընթաց է. Արա Զոհրաբյանը Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության մասինԳալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FAԿհոսանքազրկվի Դիլիջանի թունելը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդել է Երևանի «համբույրի» մասին7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ումԳերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցի վերաբերյալ պատասխան ունենք․ ՀՀ վարչապետՁերբակալված միլիարդատեր Սուլեյմանովին Մոսկվայի դատարանը թողել է նախնական կալանքի տակ«Իրենք են հրահրել և սկսել պատերազմը». Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ ԲայրամովինԱյդ 13000 բերված սարքավորումները ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում. ՍուքիասյանԵս կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետԿործանված թուրքական ռազմական ինքնաթիռի վրա արտաքին ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել․ Գրուզիա ՕնլայնԹրամփը հաղորդագրություն է ուղարկել ՊուտինինՍերժ Սարգսյանը 2018-ին երկու անգամ առաջարկել է հետաձգել իր հրաժարականը․ Փաշինյանի վստահեցումըՀիմա ես էլ ասում եմ՝ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. ՓաշինյանԻնչ է ծրագիր ունի Մեծ Բրիտանիան Ռուսաստանի հարցում․ FTՀՀ վարչապետի ճեպազրույցը ԱԺ-ումՎրաստանին չեն հրավիրել ԵՄ ընդլայնման ֆորումին՝ եվրոպական ուղուց շեղվելու պատճառով. Եվրահանձնաժողովի խոսնակԱրտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսումՄեծ Բրիտանիան Ռուսաստանին կարգելի ՀԲԳ փոխադրելիս օգտվել իր ծովային ծառայություններիցՀափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՌուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԱլիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետԹուրքիայի ՊՆ-ն հաստատել է` 20 զինծառայող է զոհվելԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ Սերբիայի նախագահՊատիժն ահավոր է լինելու, իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ գործ ունենՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 11-ից 12-ըՍպասվում է առանց տեղումների եղանակԱԺ-ն շարունակում է նիստի աշխատանքները. օրակարգում 2026-ի պետբյուջեի նախագիծն է. ՈՒՂԻՂՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մամուլ

ՔՊ-ական Էմմա Պալյանը մեկ հայտարարագրում 3 սխալ է թույլ տվել, թաքցրել եկամտի աղբյուրը

 
 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա «դրսում չմրսի» (ինչը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը), իր հայտարարագիրը լրացրել է սխալներով:«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ սխալների մասին է խոսքը:

Սխալ 1

Համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ նա ունի համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում, որը ձեռք է բերվել 2022 թվականին, եւ դարձել հեղափոխական Պալյանի ձեռքբերումներից մեկը։ Պալյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա բնակարանը գնել է 25,2 դրամով։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 13 մլն 222 հազար դրամ, որից 10 մլն 222 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 1,5 մլն դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Եկամուտներից 1,5 մլն դրամը «այլ եկամուտներ» են, որոնց աղբյուրը նշված չէ։ Այսինքն՝ պատգամավորը ունի կողմնակի եկամուտ, որը թաքցնում է հայտարարատու մարմնից: Սա օրինախախտում է:

Սխալ 2

Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022-ին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։

Սխալ 3

Էմմա Պալյանի հայտարարագրի համաձայն՝ ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, չի աշխատում, սակայն ամուսնու հայտարարագրում վերջինս 1 մլն 294 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «ՀԱՅԱՆՏԱՌ»-ից։ Սրան զուգահեռ՝ Պալյանի ամուսինը նախորդ տարի գնել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա 2,5 մլն դրամ արժեքով, որը իր տարեկան եկամտի կրկնակին է։ KIA մակնիշի մի մեքենա էլ Մարտիրոսյանը գնել էր 2023 թվականին՝ 1,5 մլն դրամով։ Մարտիրոսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 150 հազար դրամ։Վարկեր չկան, համապատասխան եկամուտներ չկան, սակայն վերջին 2 տարիներին ամեն տարի Մարտիրոսյանը գնել է մեկ մեքենա։

Նշենք նաեւ, որ Պալյանի ամուսինը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ է, Էմմա Պալյանն ինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցում։Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։

Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։

Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։Ահա այսպիսին է Էմմա Պալյանի ընտանիքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: