«Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Միասնության թեւեր» անունով նախաձեռնություն է սկսում, որը կդառնա կուսակցություն ու կմասնակցի ընտրություններին։ Նախաձեռնության կորիզը ՄԻՊ նախկին աշխատակազմն է, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Տեղեկացանք, որ նրա հետ է նաեւ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աննա Կարապետյանը, որը 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր, ապա՝ «Իմ քայլի» պատգամավոր, սակայն 2021-ին չընդգրկվեց ցուցակում: ՀՀԿ-ի իշխանության շրջանում էլ 3 տարի եղել էր ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը։ 21-ից հետո Կարապետյանը մի կարճ շրջան ԱՄՆ-ում էր: Հիմա ակտիվ կիսվում է Թաթոյանի գրառումներով։
Մեր տեղեկություններով, նա է վարում Թաթոյանի եւ ՀԱԿ-ի միջեւ բանակցությունները, հայրը՝ Սամվել Կարապետյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 22/21 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր, մեղադրվել է ընտրությունների կեղծման մեջ՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի, դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Ճի՞շտ է, որ Թաթոյանի կուսակցության ակտիվում եք լինելու՝ հարցրինք Ա․ Կարապետյանին։ «Իսկ կուսակցություն կա՞ արդեն»: Արդեն կա հայտարարություն։
«Ես մի քիչ ուրիշ բան գիտեմ, եւ քանի որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, եկեք այդ մասին չխոսենք, իսկ Թաթոյանն իմ շատ մտերիմ ընկերն է, մենք վաղուց ենք իրար ճանաչում»: Լավ, այլ կերպ հարցս ձեւակերպեմ՝ Թաթոյանի թիմո՞ւմ եք։ «Կներեք, հետո կխոսենք, ես հիմա չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է