Հայաստանի մարզերում կառանձնացվեն զբոսաշրջային գյուղեր. որո՞նք են ցանկում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանի տասը մարզի մի շարք բնակավայրեր ճանաչվելու են զբոսաշրջային գյուղեր։ Նպատակներից մեկը տնտեսական զարգացումն է։ Ըստ նախագծի հեղինակների, կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր, կբարելավվի բնակիչների կենսամակարդակը, կապակենտրոնացվեն զբոսաշրջային հոսքերը Երևանից դեպի մարզեր և այլն։ Մյուս կողմից՝ տեղի կունենա մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաև՝ ավանդույթների հանրահռչակում և պահպանում։
Այսպիսով՝ Արագածոտնի մարզի Բյուրական, Ոսկեվազ, Օշական, Ալագյազ, Սաղմոսավան, Եղիպատրուշ, Արարատի մարզի Հնաբերդ, Լանջազատ, Ուրցաձոր, Ղուկասավան, Լուսառատ, Արմավիրի մարզի Տարոնիկ, Առատաշեն, Վանանդ, Բաղրամյան, Արաքս, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Կալավան, Հայրավանք, Նորատուզ, Լճաշեն, Արտանիշ, Լոռու մարզի Դսեղ, Դեբեդ, Հաղպատ, Սանահին, Օձուն, Ֆիոլետովո, Կոտայքի մարզի Գառնի, Լեռնանիստ, Բջնի, Արզական, Հանքավան, Շիրակի մարզի Ջաջուռ, Վահրամաբերդ, Վարդաղբյուր, Սառնաղբյուր, Ամասիա, Սյունիքի մարզի Տաթև, Խնձորեսկ, Քարահունջ, Աղիտու, Տեղ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ, Հերհեր, Արտավան, Գոմք, Գլաձոր, Տավուշի մարզի Ենոքավան, Գոշ, Հաղարծին, Աղավնավանք, Կողբ բնակավայրերը կդառնան զբոսաշրջային գյուղեր։


















































Այլեւս ոչ մի բառ 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին. Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել «Հաղթելու ենք» կարգախոսը. Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել
Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ
Մեքսիկայի նախագահը իրեն համբուրելու փորձ արած տղամարդուն մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
Հեյլի Բիբերը փայլել է լողափում
ԱՄԷ–ում սպանել են 500 մլն դոլար շորթած բլոգերին և նրա կնոջը
Իրավիճակն իրոք ճգնաժամային է
Սպերցյանը Հունգարիայի դեմ խաղից առաջ գրառում է կատարել
Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավան...
Բրիջիտ Մակրոնը դարձել է կիբեռզրպարտությունների թիրախ և փոխել է հագուստի ընտրությունը