Ո՞ւմ դեմ են մուրճն ու «պողպատե մանդատը»
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «ով Հայաստանին սպառնա, ես նրան էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»: Եվ սա ասում է մի մարդ, որը ծպտուն անգամ չի հանում, երբ ամենօրյա ռեժիմով Ալիևը սպառնում է Հայաստանին: Փաշինյանի սպառնալիքները միայն հայերի դեմ են: Ճիշտ է, Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի սպառնում ու երբեք չի սպառնացել Հայաստանին: Նրանք կարող են սպառնալ երկրի համար սպառնալիք դարձած իշխանություններին: Ու քանի որ Փաշինյանն ինքն իրեն նույնականացնում է ոչ միայն կառավարության, այլև պետության հետ, բնական է, որ նրա հարձակման թիրախում հայ ընդդիմադիրներն են: Ու նորություն չէ, որ վերոնշյալ մուրճը՝ հատկապես իրավական մահակի տեսքով, անընդհատ բանեցվել ու բանեցվում է։
Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի ներկայացրած «մուրճը» մեկ այլ իրողության մասին կարող է խորհրդանշել։ Խոսքը մասնավորապես Հայաստանի գլխին հարվածելու համար օգտագործվող մուրճն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ զիջումներ է պոկում Հայաստանից։ Իսկ ՀՀ իշխանությունների համար շատ քիչ նշանակություն ունի, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները վայելեն ու օգտվեն պաշտոնեական լիազորությունների ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի դեմ ուղղված մուրճի հերթական հարվածներից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։ Վաշինգտոնում համաձայնություն կայացավ «Թրամփի ուղի» անվանումով ճանապարհ գործարկելու վերաբերյալ։ Եթե այդ ճանապարհը Թրամփի անունով է կոչվում, ապա պարզ է, որ ԱՄՆ նախագահը անձամբ շահագրգռված կլինի, որ այն իրականություն դառնա։ Ու հատկապես դա վերաբերում է Դոնալդ Թրամփին, որը հավակնություններ է դրսևորում խաղաղարարության հարցում առաջատարի դիրք զբաղեցնելու գործում։
Իսկ այս համատեքստում շատ կարևոր հանգամանք է, որ Սպիտակ տանը եռակողմ հանդիպման ընթացքում Թրամփը հատուկ նշեց, որ խնդիրներ ծագելու դեպքում անպայման իրեն տեղեկացնեն, ու այդ խնդիրներն ինքն արագ կհարթի։ Ու հիմա Ադրբեջանը անուղղակիորեն ցույց է տալիս, որ դժգոհ է «Թրամփի ուղու» նախագծից՝ չնայած որ Ալիևը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պահը բաց չէր թողնում Թրամփին քծնելու համար։ Դրա համար էլ Ադրբեջանում իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչն առաջարկում է միջանցքն անվանել իրենց, այսպես կոչված, «իմաստուն առաջնորդի»՝ Ալիևի անունով։ Իսկ մյուս կողմից էլ Ալիևն այդ ճանապարհի մասին խոսում է այնպես, որ տպավորություն է, թե կոնկրետ հավակնություն է ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ ու այն համարում է ադրբեջանական։
Դեռ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անընդհատ տաք է պահում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թեման։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ շեշտում է, թե իբր «Արևմտյան Զանգեզուրն» ադրբեջանական է, որը բոլ շևիկները կտրել են «Արևել յան Զանգեզուրից» ու տվել են հայերին։ Իսկ Փաշինյանը, որը երկրի ներսում «առյուծ է կտրել», անգամ Եկեղեցու ներքին գործերին է խառնվում, վախենում է ծպտուն հանել Ադրբեջանի գործելակերպի հետ կապված։ Այնինչ, այս պայմաններում բոլոր հիմքերը կան ամերիկյան կողմին՝ մասնավորապես ԱՄՆ նախագահին բողոք ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ Բաքուն հող է նախապատրաստում պայմանավորվածություններից հրաժարվելու համար։
Բայց ոչ, «պողպատե մանդատով» հպարտացողը դա չի օգտագործում Հայաստանին հոշոտել ցանկացողներին հակադրվելու համար։ Փոխարենը ներքաղաքական օրակարգում ամեն կերպ լեգիտիմացնում են հայկական կողմի նկատմամբ պահանջները։ Ու տպավորություն է, որ Ալիևն ինչ ասում է, այդ ամենը ՀՀ իշխանություններն ի գիտություն են ընդունում։ Իսկ եթե Հայաստանը չի դիմադրում ու ընդունում է այն, ինչ իրեն պարտադրում են, ապա որոշ ժամանակ անց արդեն նոր կապիտուլ յացիայի առաջ ենք կանգնելու, իսկ դա արդեն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է