Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ Ձերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկը Դավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեց Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութ

Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկըՋազային գալա համերգով ամփոփվել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըՌուսաստանում սկսել են արգելափակել տեսազանգերի ևս մեկ ծառայություն՝ FaceTime–ըԱԱԾ–ականները չեն խոսել ինձ հետ Վեհափառի անունը չտալու հարցով. այլ հարցով են եկել. Տեր ՌուբենԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր ՌուբենԾանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվիԲրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակելՓաշինյանը կարծում է, որ արտասահմանյան հետախուզական ծառայությունները կարող են օգտվել կաթողիկոսի «խոցելիությունից»Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծՁերբակալվել է հոգեբուժական բաժանմունքի բժիշկըԹուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում սպառնալիքներին դիմակայելու համարԴավիթ Սահակյանին կառավարությունը տարկետում տրամադրեցԱնհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեցՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Վիեննա. տեսանյութԿիևի պահանջները նման են անհատակ փոսի․ ՍիյարտոԹուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերըԿամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025-ին նախատեսված միջոցները կավելանան շուրջ 2,16 մլրդ դրամովՊուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8«Ռեալի» 2 խաղացող վնասվածք է ստացելՇահարկեցին, թե կենսաթոշակային տարիքի փոփոխություն եմ նախապատրաստում. Նման բան չկա. ՓաշինյանՊուտինը հայտարարել է, որ «ամեն դեպքում» կգրավի ԴոնբասըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 3-ից 4-ըՁևավորվում է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմՆիկոլ Փաշինյանը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը
Մամուլ

Գաղտնալսման գործից անցել է 7 տարի․ քննությունը վերսկսվել է․ ինչ ընթացքում է այն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2 տարի է վերսկսվել է հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով թողնում իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն ու ավարտեն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ sms-ով պաշտոնից ազատված Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր, ու քննությունը մինչ օրս շարունակվում է:

Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:

Դեռեւս 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քրեական վարույթով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ մինչ օրս չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: 7 տարի անց քրեական գործով չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող:

Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին. ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ տարակուսել հայրենի իրավապահ համակարգի կարողության վերաբերյալ»։