Եկեք միասին զմայլվենք. «Դու զբաղվում ես քաղաքականությամբ, հակառակ կողմում՝ շառլատանությամբ, խաբեությամբ, դու խոսում ես ճշմարտություններից, ի պատասխան հնչում է հայհոյանք, անեծք, դու պատասխաններ ես պահանջում, քեզ զրպարտում են, վիրավորում, դու ուղիղ իրենց աչքերի մեջ ես ասելիքդ ասում, քեզ լռեցնելու համար թիրախավորում են ընտանիքդ, ընկերներիդ»։ Ամբողջը չմեջբերենք, մենք մեր ընթերցողին հարգում ենք…
Բայց այսքանն էլ բավական է արձանագրելու՝ ինչպիսի անթերի… ինքնաբնութագրում: Հարկավ, հեղինակը նշվածով ցանկացել է իրենց ընդդիմախոսներին «կպնել», բայց մեկին՝ մեկ, միլիմետրական ճշգրտությամբ տվել է ՔՊ-ի, քպական իշխանության ու դրա ներկայացուցիչների գործելակերպի ու վարքագծի նկարագիրը:
Եվ իսկապես, այդ իշխանության ներկայացուցիչներին երբ որևէ մեկը ասում է ճշմարտություններ, անմիջապես հաջորդում է անվանարկող, պիտակավորող արտահայտությունների հրաբուխ՝ ֆեյքերին ու չֆեյքերին տրված «ֆաս» հրահանգով: Իսկապես էլ, նրանք ոչ թե քաղաքականությամբ են զբաղված, այլ բացառապես իշխանությունը պահելով, թշնամանք ու ատելություն հրահրելով, սուտ խոսելով, մանիպուլ յացիայով, մի խոսքով՝ «խաբեությամբ»: Հա, մի տարբերությամբ, իրենք հակառակորդներին լռեցնելու համար ոչ միայն թիրախավորում են «ընտանիքը, ընկերներին», այլև ուղղակի բանտ են նստեցնում:
Չէ, սխալ կլինի ՔՊ-ին տրված, մեջբերված նման համապարփակ բնութագրի փայլը նսեմացնել հավել յալ մեկնաբանություններով: Ավելի լավ, քան քպականն է դա արել, դժվար կլինի անել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակ...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է