«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2025 թվականի հուլիսի վերջին արձանագրվել է մի իրականություն, որը կուլիսներում այլեւս չեն թաքցնում. Հայաստանի պետական պարտքի աճն արագանում է՝ իշխանության անգործության կամ վատ կառավարման հետեւանքով։Պաշտոնական թվերը հնչում են սառը, բայց դրանց հետեւում փոխառությունների ցիկլի մեջ խրված պետությունն է։«Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային վիճակագրական տվյալներից եւ «Լույսի»-ի վերլուծությունները համադրելով, պարզեց, որ• Պետական պարտքը 2024-ի հուլիսի համեմատ աճել է 14.3%-ով՝ հասնելով շուրջ 14.1 մլրդ ԱՄՆ դոլարի։• Կառավարության պարտքը ավելի բարձր տեմպով՝ 14.8%-ով, կազմելով արդեն 13.6 մլրդ դոլար։
Ներքին պարտքը (դրամով) աճել է 16.2%-ով, իսկ արտաքին պարտքը՝ 11.9%-ով։Սրանք պարզապես թվեր չեն, սրանք սերունդների վրա դրված պարտավորություններ են։ Այս թվերի տակ դանդաղորեն կքում է պետությունը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին վարժեցվել է ապրել ոչ թե ստեղծելով, այլ վերցնելով։
Իշխանության համար սա նորություն չէ, բայց ոչ էլ խնդիր. քանի դեռ փող տալիս են, նրանք կառավարման անվերջ վարժություն են անում՝ առանց բովանդակության, առանց ծրագրի, առանց հաշվարկի ու կանխատեսումների։ Պարզապես՝ քաղաքական կապրիզներով:Իսկ մենք՝ քաղաքացիներս, ոչ միայն չենք տեսնում զարգացման էական արդյունքներ, այլեւ դառնում ենք պարտքի գին վճարողներ… Ու առանց հարցնելու»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է