ՀՅԴ–ն կտարանջատվի՞ Ռոբերտ Քոչարյանից
«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են, թե ոչ մանդատավոր ՀՅԴ-ականների վերնախավում կուլիսային ակտիվ քննարկումներ են ծավալվել այն մասին, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելը կուսակցության համար ավելի շահավետ լինի։
Մեր աղբյուրները պնդում են, որ կուսակցությունում միանշանակ դրական չեն գնահատել այն հայտարարությունը, որը վերջերս արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ նշելով, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ իրենց դաշինքը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։
Անգամ ասում են, թե դաշնակցական որոշ շրջանակներում վստահ են, որ առանձին գնալով ընտրությունների` կարող են ոչ միայն սեփական դեմքը պահել, այլեւ ավելի շատ ձայն հավաքել՝ չասոցացվելով Քոչարյան ընտանիքի անվան շուրջ ձեւավորված դաշինքի հետ»։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է