«Բանակը համալրելու համար ոչ թե պատժողական քաղաքականություն պետք է որդեգրել, այլ խրախուսական: Ինչ ենք ուզում անել, նոր ծնված երեխային ասում ենք դու գումարային պարտքով ես ծնվում: Հակառակը պետք է անել, ով մեկ տարի ծառայի ստանա 10 միլիոն, երկու տարի ծառայի՝ 20 միլիոն: Պետություն-քաղաքացի հարաբերությունում փոխադարձ պարտավորության կապը պետք է ամրագրել, պետություն ես քեզ տալիս եմ զինվոր, դու էլ զինվորի կյանքը բարելավի: Բոլորիս էլ հայտնի է, որ բանակի համալրման խնդիր ունենք, բայց սա լավագույն լուծումը չէ: Գույքային տարբերակում դնելով՝ հասարակությունն ու բանակը բաժանում ենք աղքատների ու հարուստների: Խորը վերլուծեք, փոփոխությամբ արտագաղթը չխթանեք ավելի:
Բացի այդ, փոփոխությունը հակասահմանադրական է, որի մասին գրված է հենց ԱԺ կողմից տրված եզրակացությունում: Ինչպես քաղաքացիություն ստանալը, այնպես նաև դադարեցնելը անձի սահմանադրական իրավունքն է: Գույքային խտրականությամբ արգելվում է տարբերակում դնել. ով հարուստ է, իրավունք ունի փոխել քաղաքացիությունը, ով աղքատ է ծառայի հարուստներին»:


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը