Սողացող նենգություն ընդդիմության ներսում
Ռուբիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հայաստանի ընդդիմության ներսում արդեն բավական ժամանակ իր դիրքերը կայուն ամրապնդել է սողացող նենգությունը։ Համոզված եմ, որ քաղաքական դաշտում վարձու խաղեր տվող նույնիսկ չափավոր տգետն անգամ ստույգ համոզված է՝ ներկա պահին բացառված է, որ Նիկոլին իմպիչմենտ հայտնելու անվան տակ ներկայացվող օրեսդրական այս ավանտյուրան իրականություն դառնա։ ՏԵՐԵՐԻ հիմնական նպատակը՝ հնարավորինս վարկաբեկել եւ հեղինակազրկել «Հայաստան» խմբակցությանը եւ, հատկապես, նրա առաջնորդին, ինչին մեծ ոգեւորությամբ միացել է նաեւ քայլարածների համույթը։ Ըստ էության, իրական ՏԵՐԵՐԸ փորձում են իմպիչմենտ հայտնել երկրորդ նախագահին եւ նրա թիմին։ Ի դեպ, Էդմոն Մարությանը, ով այսօր տվել է իր համաձայնությունը որպես վարչապետի թեկնածու քվեարկվել նախկին ՔՊ-ականների համանուն նախաձեռնությանը, ընդամենն օրեր առաջ բավականին անկեղծ տվել է այս գործընթացի ճշգրիտ գնահատականը՝ «Իմպիչմենտ չի ստացվելու, այն արվում է Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին վարկաբեկելու համար»։
Այս գործընթացի երկու ակտիվ մասնակիցներն ԱԺ ընտրությունների ժամանակ վստահաբար իրենց քվեները տվել են Սերժ Սարգսյանի թիմին, եւ թե՛ քաղաքակամապես եւ թե բարոյապես ճիշտ կլիներ, որ իրենց պահանջները նախ ներկայացնեին «Պատիվ ունեմ»խմբակցությանը։ Բայց՝ ո՛չ, նույնիսկ նրանցից մեկը բավականին ագրեսիվ տոնով, սպառնալիքով ու վիրավորանքներով պահանջում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներից, որ ընդունեն քաղաքական այս աճպարարության խաղի կանոնները եւ ենթարկվեն իրենց պահանջներին։
Նրանք, ովքեր գիտակցաբար կամ առանց նախաձեռնողների իրական նպատակը հասկանալու նպաստում են այս մեռելածին գործընթացին, նրանք ավելի են ընդլայնում սողացող նենգության սահմանները։
«Հայաստան» խմբակցության հարգելի պատգամավորներ, որպես ձեզ ձայն տված ՀՀ քաղաքացի, հորդորում եմ մաս չկազմել քաղաքական այս ավանտյուրային եւ արհամարել բոլորատիպ ու բոլորատեսակ մանիպուլյացիաններն ու էժանագին շահարկումները։ Դրանք պարուրված են նիկոլատիպ պոպուլիզմով։
Կարծում եմ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։
Առայժմ այսքանը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը