Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրել են ևս մեկ բռնաբարության մեջ
Շոն «Դիդի» Քոմբսին մեղադրել են ևս մեկ բռնաբարության մեջ։ Ջեյն Դոու անունով կինը պնդում է, որ «Bad Boys Records»-ի հիմնադրի հետ հանդիպել է 2001 թվականի մայիսին և մի քանի անգամ նրա հետ շփվել է գիշերային ակումբներում, ռեստորանում և նրա Նյու Յորքի ձայնագրման ստուդիայում, հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին։
Նա պնդում է, որ ոչ մի անպատշաճ բան տեղի չի ունեցել մինչև հուլիսը, երբ Քոմբսը ակումբում ժամանակ անցկացնելուց հետո իրեն տարել է իր բնակարան, ապա փակել է ննջասենյակում: Երաժշտական մագնատը, իբր, նրան հրել է մահճակալին, ձեռքը դրել նրա կոկորդին և ասել. «Ես քեզնից կյանք եմ քամելու»։
Կինը պնդում է, որ Քոմբսը բացել է իր տաբատի կայծակաճարմանդը՝ բացահայտելով իր «ուղղահայաց, մերկ առնանդամը, որը, կարծես, մեծ «Tootsie Roll» շոկոլադե սալիկի երկարություն և հաստություն ուներ»։
Դատական հայցում նա ասում է, որ «թեթևացում» է զգացել, քանի որ հասկացել է, որ «սեռական հարաբերությունը չի վնասի» իրեն՝ տղամարդու առնանդամի «փոքր» չափի պատճառով, որը զուրկ էր «երկարությունից և հաստությունից»։
Դատական հայցում նա պնդում է, որ գոռացել է Քոմբսի վրա, որ դադարեցնի և ասել է, որ սեքս չի ուզում, բայց նա չի լսել իրեն։
Դրանից հետո կինը պնդում է, որ դադարեցրել է պատասխանել երաժշտի հեռախոսազանգերին։
Պարբերականի տվյալներով՝ կինը պնդում է, որ հոգեթերապիա է անցել՝ ենթադրյալ բռնաբարության հետևանքով ստացած տրավման հաղթահարելու համար։ Նա փոխհատուցում է պահանջում հուզական և ֆիզիկական բռնության, տրավմայի և հոգեբանական վնասի համար։
Ռեփերը հերքում է սեռական ոտնձգության բոլոր մեղադրանքները։
«Անկախ նրանից, թե քանի դատական հայց կներկայացվի, հատկապես այն անձանց կողմից, որոնք հրաժարվում են իրենց անունները նշել դատական հայցերում, դա չի փոխի այն փաստը, որ պարոն Քոմբսը չի կատարել սեռական ոտնձգություն կամ չի զբաղվել մարդկանց թրաֆիքինգով», - ասել են նրա փաստաբանները նախորդ հայտարարության մեջ։ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուրը կարող է դատի տալ ցանկացած պատճառով: Բարեբախտաբար, գոյություն ունի արդար և անաչառ իրավական գործընթաց՝ ճշմարտությունը պարզելու համար, և պարոն Քոմբսը վստահ է, որ կհաղթի դատարանում»:
Ջեյն Դոուի քաղաքացիական հայցը հարուցվել է Քոմբսի սեռական թրաֆիքինգի վերաբերյալ ընթացիկ դատավարության ֆոնին, որը սկսվել է մայիսի 5-ին Նյու Յորքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին