Նա նշել է, որ «Տավուշ» հայրենակցական միության համագումարի անցկացումը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում աննախադեպ, խիստ մտահոգիչ և անընդունելի է։
«ԵՊՀ գիտական խորհուրդը բարձրագույն գիտակրթական մարմին է, որի նիստերի դահլիճը բացառապես ծառայել է ակադեմիական, գիտական ու կրթական նպատակների համար։ Այդ դահլիճը օգտագործել որևէ տարածաշրջանային կամ համայնքային կառույցի հավաքի համար՝ հատկապես, եթե այն բացարձակ կապ չունի համալսարանական օրակարգի հետ, խաթարում է բուհի ակադեմիական միջավայրի լրջությունը։
Հայրենակցական ժողովները կարող են ունենալ իրենց դերն ու նշանակությունը, բայց դրանք պետք է հեռու լինեն համալսարանից, ԵՊՀ-ն հայրենակցական և այլ ազդեցության խմբերի ժողովասրահ չէ։
Այսպիսի երևույթը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ համալսարանը դարձնելով տարբեր շահախնդիր խմբերի հանդիպումների հարթակի (Հայաստանում կան գրանցված ավելի քան հարյուր հայրենակցական միություններ)։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ և ի՞նչ պայմաններով է այդ դահլիճը տրամադրվել, և արդյո՞ք չեն խախտվել բուհի ներքին իրավական ակտերը։
ԵՊՀ ռեկտորի աթոռապահը պետք է հստակ պատասխան տա թե՛ համալսարանականներիս և թե՛ հանրությանը՝ ո՞վ է նախաձեռնել, ո՞վ է թույլատրել և ի՞նչ հիմքով։
Տեղի ունեցածը գավառամտության հաղթանակն էր գիտության, կրթության ու ակադեմիական արժանապատվության նկատմամբ։ ԵՊՀ-ն պետք է հեռու պահել քաղաքական, կուսակցական և հայրենակցական խմբավորումների ազդեցությունից։
Երևանի պետական համալսարանն իր 106-ամյա պատմության մեջ երբևէ չէր հայտնվել նման իրավիճակում, Յուրի Ղամբարյանի, Հակոբ Մանանդյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Արամ Սիմոնյանի և ԵՊՀ մյուս երախտավոր ռեկտորների աթոռին պատահաբար հայտնվածը թույլ է տվել, որ մայր բուհը իջեցնեն գավառական ակումբի մակարդակի։ Սա կառավարչական կամ կազմակերպչական սխալ չէ, այլ բարոյական սնանկացման մասին հայտարարություն, որի տակ ստորագրել է հենց ինքը՝ ԵՊՀ ռեկտորի աթոռապահը, ով փաստացի դարձել է նիկոլական իշխանության բարոյական անկման թուլակամ ուղեկիցը։ Իսկ թուլակամությունը համալսարանական միջավայրում հանցագործություն է։
Մայր բուհի ռեկտորի աթոռապահին, որի մասին համալսարանականները կես կատակ, կես լուրջ ասում են՝ «Հովոն եկավ ապացուցելու, որ համալսարանն առանց ռեկտոր էլ կարող է աշխատել», մնում է միայն մի բան անել՝ հրապարակային ներողություն խնդրել համալսարանականներից»,- նշել է Ավետիսյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները