Դրոշ վառելն ամուր ոգու նշան չէ․ Լևոն Զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ստամբուլյան այցերից մեկի ժամանակ, երբ Տեր֊Պետրոսյանի ղեկավարած պատվիրակությունը նստած էր հյուրանոցի նախասրահում, թուրքական հեռուստատեսությամբ հենց այդ պահին ցուցադրում էին, թե ինչպես են ադրբեջանցիները, ի նշան բողոքի Տեր֊Պետրոսյանի դեմ՝ մի նավ վարձել եւ պտտվելով Մարմարա ծովում, վառում հայկական դրոշները։
Տեր֊Պետրոսյանն այդ ժամանակ ասաց. «Ես ինձ երջանիկ եմ զգում այս պահին։ Լուրջ պետություն ենք դարձել, եթե մեր դրոշը վառում են։ Վառում են ուժեղ պետությունների դրոշները, որովհետեւ անելու այլ բան ի վիճակի չեն»։ Սա, իրականում, իննսունականների մեր հաղթանակների ամենացայտուն դրսեւորումներից էր։
Իսկ երբ մենք ենք վառում հակառակորդների դրոշները, իմ ազգային արժանապատվությունը խոցվում է հենց այդ պատճառով։ Նշանակում է՝ այնքան անօգնական ենք դարձել եւ ճարահատ, որ այլ բանի ունակ էլ չենք։ Էնպես որ, դրոշ վառելը ամուր ոգու նշան չէ՜, խեղճության, պարտության, նվաստացման նշա՜ն է։
Մյուս կողմից, առաջին անգամն է, որ Հայաստանի իշխանությունները այդքան կտրուկ են հակադարձում Դաշնակցության այս ակցիային, ավելին, ահաբեկում սեփական ժողովրդին, ասելով, որ Խոզնավարում կրակոցները դրոշների այրման պատասխանն են։
Սա ավելի մեծ նվաստացման նշան է, արդեն պաշտոնական պետական մակարդակով։ Էլ չեմ ասում, որ այդ ահաբեկումը կառուցված է ստի վրա. կրակոցները եւ սրացումը ամբողջ հայ֊ադրբեջանական սահմանում սկսվեցին այն պահից, երբ հայտարարվեց հայ֊ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի «համաձայնեցման» մասին եւ դա մատուցվեց որպես մեծ «առաջընթաց» դեպի խաղաղության հաստատումը։»


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը