Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացը Պուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The Bell Վթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղում Վիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբ «Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի Մեկնարկում է COP17 մեդիա դպրոցը Ադրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր Գրիգորյան Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի ՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել

ՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար«Բուշեր» ատոմակայանին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարիՄեկնարկում է COP17 մեդիա դպրոցըԹրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրաՃիշտ և վստահելի տեղեկատվությունը կարող է որոշիչ լինել. վստահի՛ր միայն պաշտոնական աղբյուրներինԱՄՆ համալսարանները սկսել են ներդնել բանավոր քննություններ գնահատման համար՝ ԱԲ-ի լայնորեն օգտագործման ֆոնինԱդրբեջանով տարանցումը նոր հնարավորություններ է բացում. Մհեր ԳրիգորյանՈչ ոք չի կարող Իրանին վերջնագրեր ներկայացնել. Ղալիբաֆ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացելՔՊ-ում ընթանում է ներքին քվեարկությունը. ընտրում են վարչապետի թեկնածու և որոշում ընտրացուցակի առաջին 50 հորիզոնականների դասավորությունը
Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է. գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում ԻրանինԹրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մամուլ

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ` երեկոյան, իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանը խնդրել է իրեն վերաբերող հարցը հանել օրակարգից, չքննարկել խմբակցության ձեւաչափով եւ խոստացել է, որ առաջիկա օրերին ինքը կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նոր կարող են խմբակցության գործընկերները իր հարցը դնել քննարկման։

Նշենք, որ խմբակցությունը, քննարկելուց հետո, պետք է քվեարկություն իրականացնի խմբակցության ներսում եւ քվեարկության արդյունքում որոշվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, թե դեմ։

Այսպիսով՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում. նա վարչապետի հետ զրույցը, ըստ ամենայնի, կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ Անդրանիկ Քոչարյանը այդ օրերին Նիկոլ Փաշինյանին համոզել էր, որ պետք է իրեն վերաբերող նախագիծ չլինի, եւ ինքը մանդատից չհրաժարվի, քանի որ կա 44-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույց ներկայացնելու անհրաժեշտություն։ Սակայն այդ զեկույցի ժամկետները վաղուց լրացել են, եւ տվյալ հանձնաժողովը արդեն փաստացի գոյություն չունի։

Տեղեկացնենք նաեւ, որ ՔՊ խմբակցության երեկվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին համոզելու գործընթացում ասել է, որ պետք չէ ընդդիմության բերանը լեզու դնել, եւ ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունը ընդունի եւ համաձայնություն տա, էթիկայի հանձնաժողով ձեւավորի՝ քննելով իր վարքը։ Ամեն ինչ պետք է անել քաղաքական նպատակահարմարության շրջանակում: Եվ նա, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին կհամոզի չիրականացնել իր դեմ որեւէ քայլ՝ այդպիսով պահպանելով մանդատը, նաեւ հնարավորություն չտալով խորհրդարանին քննարկել իր հարցը։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջությամբ իր վրա կվերցնի Անդրանիկ Քոչարյանի լկտի վարմունքի պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում