«Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ:
Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ:
Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում` կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման:
Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները:
Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել` ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:
Հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ հանդիպմանը մասնակցած մյուս անձինք չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրելու նպատակը, ինչ էր իրենցից ուզում իշխանական զույգը:
Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքում, որոնք, հավանաբար, իրենցից հետո մտնելու էին հանդիպման»:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...