Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ հատկացված գումարների ավելի քան 85-90 տոկոսը տրամադրվել է բացառապես պետական բյուջեից։
«Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հատկացված լրացուցիչ գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք, բայց մեր աշխատանքի սկզբունքը մեկն է եղել՝ երբ որոշում ենք, որ ծրագիրն անհրաժեշտ է, սպասել չենք կարող։ Իրականացնում ենք մեր բյուջետային միջոցներով, և հետո, եթե լինում են գործընկերներ, որոնք ցանկություն են հայտնում միանալ, դա միայն ողջունելի է», – ընդգծել է փոխվարչապետը։
Խաչատրյանի խոսքով՝ միջազգային համաժողովների միջոցով ֆինանսական միջոցների մոբիլիզացման ակնկալիքները գերագնահատված են, և կառավարությունը չի կառուցում իր քաղաքականությունը նման սպասումների վրա։
«Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք՝ որ խնդիրն է, որը՝ լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով անցկացնելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե, կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունն այս փուլում մենք չենք տեսնում»,-նշել է Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջազգային համաժողովներ անցկացնելու առաջարկով հանդես էր եկել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որի նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացվել։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին պահպանել իրենց տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը, ինչպես նաև ապահովել իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունը։ Հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին