Ձին էլ, թե՝ «դե չստացվեց». Սևակ Հակոբյան
Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Էս մեր մոզգը առավոտ շուտ սենց բան ա բստրել․ «Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է»։ Վստահաբար՝ իր «հմտությունից է» խոսում։
Էս թեմայով էլ անեկդոտ հիշեցի))
Ուրեմն մի ձի, մի օր գալիս է կրկեսի տնօրենի մոտ, թե՝ համար կարող եմ ներկայացնել, կարո՞ղ է ուզեք։ Թե բա, ի՞նչ ա որ։ Ասում է՝ ես թռչող ձի եմ, տենց մի աչքով մի նայեք ինձ․ ուզում ե՞ք ցույց տամ, կամ էլ կարող եք միանգամից ձեր ծրագրում ներառել։
Էնքան վստահ է ասում, որ բռնում ու միանգամից տպում են պլակատների վրա, թե՝ «Առաջին անգամ, աննախադեպ, աշխարհում միակը, «Թռչող ձի»՝ միայն մեզ մոտ» և այլն։ Սաղ քաղաքով պլակատները կպցնում են, մարդիկ տոմսերն առնում են, արագ-արագ, գալիս են, հավաքվում, նստում են իրենց տեղերում ու սրտատրոփ սպասում են։
Սկզբից դուրս են գալիս ծաղրածուները, հետո փիսիկները, հետո շունիկները՝ իրենց համարներով․ գալիս է ամենասպասված համարի պահը՝ Թռչող ձիու։ Թմբուկների համազարկերի տակ, ետնաբեմից դուրս է գալիս ձին, դանդաղ բարձրանում է կրկեսի բեմի ամենավերևը, մի քանի րոպե տրամադրվում է, հանդիսատեսը շունչը պահած սպասում է հրաշքի․․․ Ձին ձգվում ու առաջ է շարժվում որ հեսա պիտի թռչի, անմիջապես, շատ մեծ աղմուկով ընկնում է արենայի մեջտեղը՝ ջարդուփշուր, արյունլվա, մի ահավոր տեսարան։
Ծնողները սարսափած փակում են երեխաների աչքերը, բոլորը ոտքի են կանգնում, կրկեսի տնօրենը վազում է ձիու մոտ, թե՝ այ․․․ ձի, բա ասիր՝ թռչող ես, էս ի՞նչ եղավ։
Ձին էլ, թե՝ «դե չստացվեց»։
Հիմա մերն ա, թե բա՝ «հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության խաղաղ ապրելու հմտություն ունեմ»։
Ասածս ի՞նչ ա․ կարո՞ղ ես էդ «հմտություններիդ» փորձարկումները քո կամ ՔՊ-ի վրա անել։
Էս ժողովրդից վազն արի։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը