Գիտնականներն առաջարկել են Կենտավրոսի Ալֆային զոնդ ուղարկելու միջոց. Այն կարող է տեղ հասնել ընդամենը 40 տարում
Փորձենք հասկանալ, թե որն է գիտնականների առաջարկած մոտեցումը։
Միջաստղային ճանապարհորդության նորարարական մոտեցում
Ընթացիկ նախագծերի մեծ մասը, ինչպիսին է Breakthrough Starshot-ը, ներառում է արևային առագաստների և լազերների օգտագործմամբ փոքր զոնդերի ուղարկում: Այնուամենայնիվ, դրանց փոքր չափերը սահմանափակում են գիտական հետազոտությունների հնարավորությունները:
Գրիսոնն ու Բրյուհաուգն առաջարկում են ստեղծել «Վոյաջեր» զոնդերի չափսերով սարք՝ հագեցած ժամանակակից գիտական սարքավորումներով։ Այն կարագացվի էներգիայի ճառագայթի միջոցով, որն ընդունակ է հասնել միջաստղային արագությունների։
Ծրագրի հիմնական տարրը ռելյատիվիստական սեղմման էֆեկտի օգտագործումն է, որը թույլ է տալիս մասնիկների փունջը կայուն պահել երկար հեռավորությունների վրա: Սա հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով էներգիա փոխանցել Արեգակից հարյուրավոր աստղագիտական միավորներ հեռավորության վրա գտնվող զոնդին:
Ինչպե՞ս կաշխատի առաջարկվող տեխնոլոգիան
- Հարկավոր է լինելու ստեղծել հատուկ հարթակ՝ Արեգակին բավական մոտ:
- Օգտագործել լույսի ճնշման և մագնիսական դաշտի համադրությունը՝ հարթակը կայունացնելու համար:
- Ռելյատիվիստական փնջեր ձևավորել՝ զոնդն արագացնելու համար:
Առավելությունները և հեռանկարները
- Ամբողջական գիտական հետազոտություն.
Սարքը կկարողանա հավաքել և փոխանցել տվյալներ՝ ֆունկցիոնալությամբ զգալիորեն գերազանցելով մինի զոնդերով ժամանակակից նախագծերը։
- Ռեալիզմ.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նվազագույն տեխնոլոգիական բարելավումների դեպքում նախագիծը կարող է իրականացվել ադեն իսկ առաջիկա տարիներին։
Գրիսոնի և Բրյուհաուգի առաջարկը նոր հնարավորություններ է բացում միջաստեղային առաքելությունների համար, որոնք կարող են ուսումնասիրել այլ աստղային համակարգեր։ Եթե նախագիծը հնարավոր լինի կյանքի կոչել, դա կլինի կարևոր քայլ տիեզերական հետազոտության պատմության մեջ և հիմք հետագա տիեզերական տեխնոլոգիաների համար:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում