Նա, մասնավորապես, նշել է. «Այս մանիակալ համառությունը միայն մեկ բան է նշանակում։ Արցախյան աղետի համար անձնական մեղավորությունն իր վրայից մաքրելու հսկայական ջանքերը անցած տարիների ընթացքում ոչ մի արդյունք չտվեցին։ Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորներն են նախկին նախագահները, կոռումպացված գեներալները, Հայաստանին դավաճանած Ռուսաստանը, կռվել չցանկացող ժողովուրդը և իր մոգոնած բազմաթիվ այլ շանթարգելներ։ Իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է «նյարդայնանալ»։
Ինքն էլ գիտի, թե ի՜նչ վնաս կտար Հայաստանին նման բանավեճը, եթե, Աստված մի՜ արասցե, կայանար, ի՜նչ բերկրանք այն կպատճառեր Հայաստանի թշնամիներին, ինչքա՜ն կսասաներ մեր երկրի առանց այդ էլ խաթարված վարկը, ինքն էլ գիտի, որ պետական մտածողության փոքր նշույլ անգամ ունեցող որևէ ղեկավար երբևէ չի համաձայնի նման վնաս պատճառել սեփական հայրենիքին:
Բայց ինքը պատրաստ է երեխայի համար վեճի մեջ թրով կիսել այդ երեխային, ինչպես պատրաստ էր զոհաբերել Արցախը՝ իբր թե Հայաստանի պահպանման համար, իսկ հիմա պատրաստ է զոհաբերել արդեն Հայաստանի ցանկացած տարածք, անկախությունը և արժանապատվությունը՝ իր կարծիքով տարածաշրջանի նոր տերերի ձեռքով իր իսկ իշխանությունը պահելու նպատակով։
Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից։ Բայց նորից եմ ասում՝ պատմության դատաստանի առջև որևէ PR-ակցիա անզոր է»։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը