Ընդամենը 10 օրից կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է.
«Դե ինչ տիկնայք և պարոնայք...
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների, ավելի բարեկեցիկ կյանք խոստացողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ, ամեն րոպե հարկային տեռորի սպասելիք, ևս 5-10% տոկոս գնաճ:
Չենք մոռանում, որ արդեն 12 միլիարդ պարտք ունենք և ամեն տարի դրա մայր գումարն ու տոկոսները պետք է փակվենք։
Մեկ էլ չմոռանաք՝ արդեն բոլորդ անխտիր տարեկան եկամտային հաշվետվությունը տալ։
Հա, չմոռանաք նաև պատրաստվել գալիք համընդհանուր առողջության ապահովագրության հրաշքին, որով և՛ հարկերը, և՛ գները կբարձրանան, և ուղղակի առողջապահությունը տասնյակ անգամներով կթանկանա, բայց կբուժվեք քնձխ պոլիկլինիկաներում, կիսագրագետ չբժիշկների մոտ (մեծամասամբ, շատ հազվադեպ բացառություններով)։
Դե ինչ, շնորհավոր գալիք Ամանոր, ու, ամենակարևորը՝ Նիկոլը մեզ սիրումա
ՀԳ. Ով կպատմի թե շրջհարկը իրականում բարձրանում է միայն անփաստաթուղթ ապրանքների մասով, թե իրականում իջնում է մեկ տոկոս, կարող եք ծիծաղել նրա սուտասան երեսին, և ասել, որ մաքսայիններում լևի մաքսազերծումը ձեր գալով տասնյակ անգամներով աճելա այ խելոք։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը