«Միջազգային իրավունքը» ծառայում է բացառապես ուժեղ երկրների շահերին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաշխարհային պատմության մեջ չեք գտնի գեթ մեկ դեպք, երբ որևէ պետություն փրկվում է արտաքին ինտերվենցիաներից կոնվենցիաների, միջազգային օրենքների շնորհիվ։
Ընդհանրապես, ժամանակակից կամ ընթացիկ աշխարհակարգը, որն արդեն մոտեցել է իր ավարտին, հիմնվել է Երկրորդ Աշխարհամարտի ավարտին, որպես իրողություններ ընդունելով Երկրորդ Աշխարհամարտի արդյունքում ձևավորված կոնֆիգուրացիան։ Այն Սառը պատերազմով մտավ նոր փուլ, որի ավարտը Վարշավյան պայմանագրի ֆիասկոն էր հօգուտ Արեւմտյան մոդելի։ Արևմտյան մոդելը իր հերթին գնում է կերպափոխման, իսկ մեզ արդեն ծանոթ մոդելը` իր տրամաբանական վախճանին։
ԵՒ ինչպես մարդկության պատմության ամբողջ ընթացքում, կրկին` ՈւԺԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱԶԻՍԱՅԻՆ ՏԱՐՐՆ Է։ Սա թե գիտական և թե գործնական սահմանումն է միջազգային հարաբերությունների, որտեղ միջազգային իրավակարգը ծառայում է այդ պահին գործող հզոր դերակատարների «համախոհությամբ» որոշումների ներքո (և ո'չ այլ կերպ)։ Քանի դեռ կլինի համախոհություն, կգործի այդ միջազգային իրավակարգը, հենց գերտերությունների միջև համախոհությունը մտավ փակուղի, միջազգային իրավակարգը կտապալվի այնպես, ինչպես այսօր։
Ի դեպ` ԵԱՀԿ Մինսկի խմբի տապալման պատճառը հենց գերտերությունների միջև համախոհության ճգնաժամն էր, ինչը դարձավ նոր պատերազմների պատճառ։ Նոր պատերազմները հենց ապագա աշխարհակարգի համար հզորացած դերակատարների դիրքավորման համար է։
Հիմա շատերը Նիկոլ Փաշինյանին ձայնակցելով կասեն. «օ՜, ո‘չ, միջազգային իրավունքը մեզ կպաշտպանի»: Որպեսզի ասվածը` «միջազգային իրավունքը» ծառայում է բացառապես ուժեղ երկրների շահերին, օրինակներով լինի, բերեմ օրինակներ.
ԱՄՆ պատրաստ էր ռմբակոծել Հարավսլավիան, բայց լռության մատնել Արցախում տեղի ունեցածը, գրավել Իրաքը և դատապարտել Սադամին, բայց բարեկամություն անել Էրդողանի հետ;
Ներխուժել Աֆղանստան Ալ-Քաիդայի դեմ պատերազմելու համար, բայց Սիրիայում Ասադի դեմ կռվելու համար հովանավորել Ալ-Քայիդայի մնացուկ ահաբեկիչներին;
Վրաստանի դեմ սանկցիաներ կիրառել սեփական կամարտահայտման համար, բայց ողջագուրվել Ալիեւի հետ, ով անմարդկային հանցագործություններ կատարեց Լեռնային Ղարաբաղում։
Սա‘ է միջազգային իրավունքը, և նրանք, ովքեր Բանակը կստորադասեն անվտանգային համակարգի այլ էլեմենտներից, նրանք պետության իսկական գերեզմանափորներն են»:


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը