Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման հիմնակաn խոչընդոտը զարմանալիորեն եղել եւ շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Չնայած այս հարցի պաշտպանության եւ բարձրացման հստակ հումանիտար եւ դիվանագիտական առավելություններին, Փաշինյանը միշտ խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Նա պնդում է, որ վերադարձի իրավունքը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հիմնավորում նա չի տալիս: Այս պնդումը անհասկանալի, կասկածելի եւ շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր փաստարկներ հուշում են հակառակը: Նախ Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը: Հայաստանի կառավարությունը ունի բարոյական եւ դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են: Եթե Հայստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որեւէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով» ,- ասում է Օսկանյանը:
Նա նշում է, որ այս հարցի բարձրացումը կարեւոր գործիք կարող է լինել բանակցային գործընթացում. «Ներկայումս Հայաստան- Ադրբեջան բանակցությունների սեղանին չկա որեւէ հարց, որը նպաստավոր է Հայաստանի համար, թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է եւ որեւէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանը չշտապի խաղաղության պայմանագիր կնքելուհարցում, Օսկանյանն ասաց, որ Լավրովն առաջարկել է, որ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կարող է դեռ ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք եւ հնարավոր վերադարձի ուղի՝ ապահովելով կապ եւ անվտանգության համար:
«Այս միջազգային արձագանքները ընդգրկում են լայն համակարծություն եւ ցուցադրում Հայաստանի ակտիվ մասնակցության կարեւորությունը: Նույնիսկ Ալիեւը չի առարկում վերադարձի իրավունքին, թեեւ իր պայմաններով: Ադրբեջանն, իհարկե, արցախցիների տեղահանումը ներկայացնում է որպես կամավոր, ինչը թե մոլորեցնող է, թե բարոյապես դատապարտելի, բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետեւանքով»,-ասաց նա:
Նախկին ԱԳ նախարարը շեշտում է, որ այս փաստարկների լույսի ներք ՀՀ կառավարության լռությունը ոչ միայն զարմացնող է, այլեւ բացահայտում է բարոյական համոզմունքի, համարձակության իսպառ բացակայություն, իսկ Արցախի ժողովուրդը, չնայած տեղահանությանը եւ ծանր պայմանների, վճռական է իր որոշման մեջ՝ վերադառնալու համար:
«Վերադարձի իրավունքի պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլեւ բարոյական պարտականություն է, կառավարության գործողությունների բացակայությունը խարան է նրա խղճին, բացահայտ անգործություն եւ թերացում իր ժողովրդի նկատմամբ եւ այնպիսի անհասկանալի եւ անբացատրելի զիջում, որի ուրավականը մեզ հավերժ հետապնդելու է»,- եզրափակեց Օսկանյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները