Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Շարմազանովը, մասնավորապես, գրել է․
«Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է եւ վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան, ինչու՞ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր,պատասխանատվությունն՝ ու՞ր։
Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ՝ ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչու՞ չարեցիր։
Ինչու՞ Չապայեւի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։
Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները,գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։
Դու ես ասել,որ հաղթելու շանս չկա, ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020 -ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու այսքանից հետո եկել, ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։
Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ու՞ր…երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը