Կյանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ
Գիտնականները կենտրոնացել են Մեծ Բրիտանիայում անցկացված «բնական փորձի» արդյունքների վրա։ Այս ուսումնասիրությունը հետազոտել է այն մարդկանց առողջությունը, ովքեր իրենց կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում շաբաթական ութ ունցիա շաքար և 12 ունցիա կոնֆետ էին օգտագործում: Նման սահմանափակումները կապված էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ Բրիտանիայում սննդի սպառման ռացիոնալացման հետ։ Ստացված տվյալները այնուհետև համեմատվել են առանց սահմանափակումների շաքար օգտագործած անհատների առողջական ցուցանիշների հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ վաղ տարիքում սննդակարգում քաղցր մթերքների և շաքարի մասնաբաժինը նվազեցնելու պարտադրումը երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն է թողել առողջության վրա: Գիտնականների խոսքով՝ շաքարախտի և հիպերտոնիայի զարգացման ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր մանկության տարիներին քիչ շաքար են օգտագործել, նվազել են համապատասխանաբար մոտ 35%-ով և 20%-ով՝ մինչև 50-60 տարեկան: Բացի այդ, երբ այդ հիվանդություններն ամեն դեպքում զարգանում էին, դրանք ի հայտ էին գալիս էին մի քանի տարի ուշ։
Հետազոտության արդյունքները ընդգծում են վաղ մանկության ժամանակ լավ սնվելու պաշտպանիչ դերը: Գիտնականները հուսով են, որ բացահայտումները կարող են դրդել սննդամթերք արտադրողներին նվազեցնել շաքարի պարունակությունը սննդի և խմիչքների մեջ, որոնք վաճառվում են երեխաների համար:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում