Անչափահասներին ծխախոտի, նարգիլեի եւ ալկոհոլի վաճառքը, գիշերային ակումբներ մուտք գործելը կարգելվի
ՀՀ կառավարության հերթական նիստին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն իր հանձնարարականների շրջանակներում անդրադարձավ անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու եւ գիշերային ակումբներ հաճախելու խնդրին:
«Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում՝ նարգիլե, ալկոհոլային խմիչքներ եւ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ եւ զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքներն անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները բավարար չեն. «Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները»:
Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց երկուամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու, ինչպես նաեւ գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների կանոնակարգման, ինչպես նաեւ լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում