Պարբերականի տվյալներով՝ Կանադայի իշխանությունները դեռևս 2022 թվականին որոշում էին ընդունել գրեթե 11 հազար հնացած ատրճանակների ոչնչացման մասին, սակայն երկու տարի անց որոշվել է դրանցից շուրջ 10,5 հազար միավոր ուղարկել Ուկրաինա։ Այդուհանդերձ, թերթի աղբյուրների փոխանցմամբ, մատակարարումները մինչ օրս չեն սկսվել, քանի որ Օտտավան դեռ սպասում է Կիևի հաստատմանը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի այդ ատրճանակները անհրաժեշտ են։
Browning Hi-Power ատրճանակի արտադրությունը սկսվել է դեռևս 1935 թվականին։ Ամբողջ ընթացքում արտադրվել է ավելի քան 1 միլիոն միավոր։ Կանադայի իշխանությունները հնացած ատրճանակների ոչնչացման գործընթացը սկսել են 2022 թվականից հետո, երբ երկրի պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նոր մոդելի զենքի գնմանը։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ ոչնչացման չեն ենթարկվի միայն մի քանի հարյուր նմուշներ, որոնք կփոխանցվեն թանգարաններին։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը