«Սա պարզապես խելագարություն է։ Երբ ես տեսա նախագահի հրապարակումը Truth Social սոցիալական ցանցում, չէի կարող հավատալ կարդացածիս»,-ասել է քաղաքապետը CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դիլքենսը հիշեցրել է, որ Կանադան ամբողջությամբ ֆինանսավորում է կամրջի կառուցումը, մինչդեռ ԱՄՆ-ը «չցանկացավ վճարել»։ Նրա կարծիքով՝ ամերիկյան կողմը դիմադրում է նախագծի ավարտին, որը կնպաստի երկու երկրների առևտրի զարգացմանը։
Քաղաքապետը խելագար է անվանել նաև ԱՄՆ ղեկավարի այն հայտարարությունները, թե Կանադայի և Չինաստանի միջև գործարքի դեպքում Պեկինը իբր կարող է կանգնեցնել ամբողջ կանադական հոկեյը և մշտապես չեղարկել Սթենլիի գավաթը։
Նախկինում ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ չի թույլատրի Վինզորն ու Դետրոյթը միացնող կամրջի բացումը, մինչև Կանադան Վաշինգտոնին չտրամադրի օբյեկտի սեփականության կեսը։ Նա կրկին քննադատել էր Կանադայի իշխանությունների մտադրությունը՝ Չինաստանի հետ գործարք կնքելու համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը