Արվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի արագ է խթանում, քան վերարտադրանկարը
Նիդեռլանդներում անցկացված նյարդաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ թանգարանում արվեստի գործերի բնօրինակն ուղեղը 10 անգամ ավելի ուժգին են խթանում, քան վերարտադրանկարը (ռեպրոդուկցիա) դիտելը:
Հաագայի Մաուրիցհեյս թանգարանի պատվիրած անկախ հետազոտությունը, որտեղ պահվում է Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը, օգտագործել է աչքի հետագծման տեխնոլոգիա և մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ արվեստի գործերի բնօրինակն ու վերարտադրանկարները դիտող կամավորների ուղեղի ակտիվությունը գրանցելու համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են թանգարանի կայքում։
21-65 տարեկան 20 կամավորների միացրել են ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրամային (EEG) սկաներին և աչքը հետագծող սարքին՝ խնդրելով նայել թանգարանի հինգ բնօրինակ կտավները, ինչպես նաև թանգարանի խանութում նույն կտավները պատկերող պաստառները:
Գիտնականները միաժամանակ հետազոտել են արվեստի գործերի բնօրինակ պատկերների ազդեցությունը Ամստերդամի համալսարանի ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության սարքում յուրաքանչյուր կամավորի ակնոցին արտացոլվող վերարտադրանկարի վրա:
Գիտնականների համոզմամբ՝ արվեստի գործերի բնօրինակներն ուժեղ դրական արձագանք են առաջացրել պրեկաունսում (precuneus)՝ գիտակցության, ինքնավերլուծության և անձնական հիշողությունների համար պատասխանատու ուղեղի հատվածում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո