Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը, երբ եւ ինչպես. Գեղամ Նազարյան
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Աբգարս չորս տարի առաջ զոհվեց։ Մենք չգիտեինք, մտքներովս անգամ չէր անցնում։
Աբգարս ամեն կերպ հասկացնում էր, որ երկնքում է, իսկ մենք նրան փնտրում էինք մինչեւ 2021_ի հունվարի երեքը։
Աբգարս զոհվեց քաջի կռիվ տալով, անվախ, մինչեւ վերջ դեմքով դեպի թշնամին։
Աբգարս զոհվեց հանուն Արցախ աշխարհի, հանուն մեր բոլոր աշխարհների, հանուն Հայաստանի։
Բայց մի կարեւոր հարց կա, որի պատասխանը մենք պարտավոր ենք գտնել։
Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը, երբ եւ ինչպես։
Սա հարցերի հարցն է։ Եւ տղերքը երկնքում, մեր բոլոր ժամանակների նահատակները ուզում են, որ մենք այս հարցին տանք անկեղծ, եթե կուզեք գիտականորեն հիմնված պատասխան, առանց ստի, առանց կեղծիքի, առանց պաթոսի, քանի որ առանց այդ հարցին պատասխանելու առաջ շարժվել չենք կարող ու մնալու ենք 2020_ի նոյեմբերի 9_ի մեջ։
Իսկական լրագրողները, իսկական լրատվամիջոցները պետք է խնդիր դնեն քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում կառավարող ուժից ստանալ այս հարցի պատասխանը։
Հարցը մեկ անգամ եւս նշեմ` հնարավո՞ր էր կանխել պատերազմը, երբ եւ ինչպես։
Աբգար ջան անդադար կարոտում եմ...»


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը