Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Օկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը:

Հայտարարությունում նշված է․

«Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից:

Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը վերջին 30 տարիների ընթացքում անդառնալի կորուստներ է կրել Ադրբեջանի կողմից, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20000 գերեզմաններ և ավելի քան 5 000 խաչքարեր։

2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 պատմական և մշակութային հուշարձան, հիմնականում՝ հայկական, Ադրբեջանը զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցրել հայկական մշակութային ժառանգությանը։

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված բնույթը

  1. Համակարգված բնույթ.
    • վնասները և ավերածությունները վերաբերում են տարբեր տարածքների բազմաթիվ հուշարձանների,
    • ավերվել են հատկապես հայկական մշակութային ծածկագիր կրող օբյեկտները (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ),
    • ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո։
  2. Ականատեսների վկայություններ.
    • տեղի բնակիչները և միջազգային դիտորդները հաստատել են վանդալիզմի և հուշարձանների ոչնչացման դեպքերը։
  3. Կոնկրետ օրինակներ
    • Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորված գնդակոծում,
    • Շուշիում Հայոց ցեղասպանության և պատերազմների զոհերի հիշատակի կոթողի ավերում,
    • Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու քանդում,
    • Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացում,
    • 12-րդ դարի Խուդաֆերինի պատմական կամրջի ոչնչացում,
    • 12-րդ դարի Ջուլֆայի գերեզմանատան ոչնչացում,
    • Այլ եկեղեցիների, խաչքարերի և պատմական հուշարձանների վնասում կամ ոչնչացում (օր.՝ Մեխակավանի, Մատաղիսի եկեղեցիներ)։

Այս գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները:

Դատապարտելի է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Արցախում միջազգային իրավունքների խախտմամբ, հետևողականորեն ջնջում է ոչ միայն հայկական ներկայությունը և պատմությունը Արցախի տարածքում, այլ նաև համաշխարհային պատմության ու մշակույթի մեծագույն երաշխավորներ հանդիսացող այլ պետությունների հայազգի քաղաքացիներին առնչվող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհերն են Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանըԱմերիկայի քաղաքացի՝ մեծ բարերար ու գյուտարար Ալեք Մանուկյանի արձանը  Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Ֆրանսիայի քաղաքացի լեգենդար Շառլ Ազնավուրի հուշարձանը։

Հանրահայտ է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը մշակութային օբյեկտների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանության տակ են վերցնում, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: Բայցևայնպես, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական,  համաշխարհային ու բարոյական և ոչ մի սահման։

Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային կառույցների կոչերն ու բանաձևերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարևոր փաստաթղթեր ու հանրահայտ սկզբունքներ, ինչպիսիք ենԱրդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացությունները, ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնվենցիաներն ու արձանագրությունները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնվենցիաներն ու Եվրոպական միության սկզբունքները, շարունակում են մնալ անհետևանք։

Չնայած իրավիճակի լրջությանը՝ մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածավալ հետաքննություններ չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ այս կապակցությամբ շարունակում են մտահոգություն հայտնել. Եվրախորհրդարանն  ընդունել էԱդրբեջանի գործողությունները դատապարտող մի քանի բանաձևեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոչեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և այլք մտահոգություն են հայտնել ավերածությունների մասին հաղորդումների վերաբերյալ և կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։

Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգության պահպանության միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնավորապես՝ UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield InternationalCouncil of Europe և իրավունքների բոլոր պաշտպաններին, անմիջապես միջամտել և կանխել այս սարսափելի գործընթացը:

Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը և ապահովի մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պահպանումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ:

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքները հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց պաշտպանելու ուղղությամբ։

Հայտարարությունը ընդունվել է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի(այսուհետև՝ Ցանց) կառավարման  խորհրդի կողմից 2024 թվականի սեպտեմբերի  20-ին: Ցանցը հիմնադրվել է 2024 թվականի մարտի 20-ին։ Ցանցի հիմնական նպատակն է ուժեղացնել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։

Ցանցի քարտուղարության գործառույթները իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի(այսուհետ՝ ԻՀԱ) կողմից։ ԻՀԱ-ն 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ»։