Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում Կրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Թրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ Սիմոնյան Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցների Պտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղել Որ հասցեներում ջուր չի լինի

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդումԿրասնոդարի երկրամասում երկրաշարժ է գրանցվել Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնելԹրիփից դուրս ՌԴ-ն կարող է ներգրավվել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման մեջ․ ՍիմոնյանԼավրովը կոչ է արել չափազանց չոգևորվել Եվրոպայի և Զելենսկիի վրա Թրամփի ճնշումներիցԿկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծՈ՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդինՎինձորի քաղաքապետը Թրամփի՝ կամրջի մասին պնդումները խելագարություն է անվանելԿհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեցԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և ԲաքուԿրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում էՄի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԿանադան մտադիր է Ուկրաինային փոխանցել 10 հազար «Բրաունինգ» ատրճանակՎրաստանի Կուլևի նավահանգիստը կարող է ենթարկվել Եվրամիության պատժամիջոցներիԹրամփը կոչ է անում պահպանել կայունությունը Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափումՊտղունք գյուղում «Kia»-ն կիսակողաշրջվել է. վարորդը վարելիս հանկարծամահ է եղելԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանումԱԺ օրակարգում Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծն է Քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը մերժվեց Որ հասցեներում ջուր չի լինիՃապոնիան միացել Է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի ծրագրինՄեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումները Կուբա. Կլաուդիա ՇեյնբաումՀայաստանում ճամփորդելն անվտանգ է. օտարերկրյա այցելուների գնահատականը համընկնում է միջազգային վարկանիշինՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և ՀունգարիաԹրամփը պահանջել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող կամրջի սեփականության իրավունքների կեսըՌԴ դիրքերը համաշխարհային միջուկային էներգետիկայի շուկայում մարտահրավեր են ամերիկացիների համար. ԼավրովԱզգային ժողովի հերթական նիստերը. Օրակարգում 29 հարց է (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է ԾիծեռնակաբերդՄակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից մատակարարվող հեղուկացված բնական գազիցԵրևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելՑիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքովԻշխան Սաղաթելյանից կբռնագանձվի շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, գույքերՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ճանապարհներինԱտոմակայան. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերովՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. ԼավրովԹՐԻՓՓ-ի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ ՎենսTRIPP. Մոսկվան արձագանքում է ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցին` ԱԳ փոխնախարարի շուրթերով«Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԱրփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնումՀայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար (տեսանյութ)Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր
Մամուլ

«Ես գիտեմ, թե որտեղից է այդ ամենը գալիս». մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին:

Նրա ղեկավարած կառույցն, այո, ուներ (ունի) բազմաթիվ թերություններ, բայց դրանք ոչ այնքան բանակի, որքան ամբողջ պետական համակարգի արատներն են: Ինչպես վերջերս միանգամայն տեղին գրում էր գործընկերներիցս մեկը, հնարավոր չէ այդ մեխանիզմի ինչ-որ օղակ «մաքուր պահել»՝ ամբողջը պետք է աստիճանաբար մաքրվի:

Բայց ինքնահաստատվել` պաշտպանության նախարարին «անձնապես կպնելով» (ավանդույթ, որը գալիս է դեռեւս Վազգեն Սարգսյանի ժամանակներից)՝ նման ձեւով փառք ձեռք բերելու մեթոդներն ինձ կասկածելի են թվում:

Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսին է մեր քաղաքական մշակույթը, այդպիսին է մեր հասարակությունը, եւ այս դեպքում նույնպես կարելի է ասել, որ քաղաքական գործիչները վաճառում են այն «ապրանքը», որը պահանջարկ ունի: Իսկ «վաճառվում է» ագրեսիվ, բամբասկոտ, «լաչառ» ոճը: Դրա շնորհիվ է, որ հնարավոր է ձեռք բերել երկրպագուներ, լայքեր, հրճվալից բացականչություններ եւ այլն:

Մի բան էլ կա, որ Հայաստանում լավ է վաճառվում՝ «դավադրություններ բացահայտելը»: Հենց որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, միանգամից դեմքին տալիս եք խորամանկ եւ առեղծվածային արտահայտություն եւ կիսաձայն արտաբերում եք՝ «ես գիտեմ, թե որտեղից է այդ ամենը գալիս»:

Եվ քանի որ մենք մեծապես ազդված ենք ռուսական քաղաքական մշակույթից, այդ՝ մշուշով պատված, խորհրդավոր «չարիքի կենտրոնն» ունի կոնկրետ անուններ՝ Արեւմուտքն իր ամբողջականության մեջ, հրեաները, մասոնները կամ «հուդամասոնները» (ի դեպ, չափազանց անգրագետ ձեւակերպում է), աշխարհի ուժային կենտրոնները, ԼԳԲՏ համայնքը… եւ, իհարկե, Սորոսը:

Պատկերացումն այն մասին, որ ամբողջ աշխարհի դարդուցավը կտրվել է, եւ բոլոր «մութ» ուժերի նպատակը Հայաստանին եւ հայերին «վատություն» անելն է, գալիս է, բնականաբար, մտահորիզոնի նեղությունից, քիչ կարդալուց, քիչ խորհելուց: Եվ հետո՝ այդպես ավելի հեշտ է ապրել. եթե ես ընդունում եմ, որ մարդիկ առաջնորդվում են իրենց սեփական համոզմունքներով (ճիշտ, թե սխալ), ապա հնարավոր է՝ ես փորձեմ նրանց հասկանալ: Իսկ ասել՝ «նա պատվեր է կատարում», նշանակում է ազատվել ուրիշի մտքերի մեջ խորանալուց: Մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք: Մտածելու ժամանակ չի մնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում