Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Հ1-ը նորմեր է խախտել՝ բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ

Դիտորդ մարմինը հայտարարել է՝ Հ1-ը նորմեր է խախտել՝ բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ։ Այն հրապարակում ենք ստորև․

«ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի բողոքի կապակցությամբ։ Բեգարյանը խնդրել էր ուսումնասիրել «Առաջին ալիքի» լուրերի մայիսի 24-ի եւ հունիսի 6-ի թողարկումներում հեռարձակված երկու ռեպորտաժները, որոնք պատմում էին ընդդիմադիր հավաքներին մասնակցության համար գումար բաժանելու դեպքով հարուցված քրեական վարույթների մասին։ Ըստ Բեգլարյանի՝ ռեպորտաժներում անհարկի շեշտադրվել է ենթադրյալ հանցագործների արցախյան ծագումը եւ կատարվել է ընդհանրացում՝ դրանով բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասաբար են վերաբերվում ընդդիմադիր շարժմանը: Բացի դրանից, Հանրայինի ռեպորտաժում հնչող արցախյան բարբառով խոսակցությունն ուղեկցվում է ռուսական ռուբլու թղթադրամների կապոցի պատկերով, թեեւ խոսակցությունը ՀՀ դրամի մասին է։ Այս հնարքով եւս, ըստ դիմումի, լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջեւ՝ սրանով եւս լրացուցիչ բացասական վերաբերմունք է գեներացվել «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ:

Մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով հեռախոսազրույց, որտեղ «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը ենթագրերում ներկայացվել է «վերցնել»՝ նկատի ունենալով փող վերցնելը։ Սրանով, ըստ դիմումատուի, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ կրկին բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ:

Դիտորդ մարմնին տված պարզաբանման մեջ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նշված ռեպորտաժներում Հանրայինը նույնությամբ հեռարձակել է Քննչական կոմիտեից ստացված պաշտոնական հաղորդագրությունները։

Քննելով դիմումը՝ Դիտորդ մարմինը վճռել է, որ թեեւ Հանրայինը հեռարձակել է ՔԿ պաշտոնական հաղորդագրությունը, այդուհանդերձ, դա նրան չի ազատում լրագրողական էթիկայի նորմերին հետեւելու պարտավորությունից։ Ուստի, հեռարձակելով վերոնշյալ բովանդակությունը, հեռուստատեսությունը խախտել է իր ստորագրած էթիկայի կանոնագրի մի շարք կետեր։ Մասնավորապես, խախտվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը հետեւելու պահանջը (հանցանքի մեջ մեղադրվող անձանց ձայնը հեռարձակվել է առանց փոփոխելու), արցախյան ծագմամբ անձանց հանդեպ բացասական կարծրատիպեր են տարածվել՝ ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։ Հեռուստատեսությունը չի հեռացրել ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ներքո ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող բազմաթիվ մեկնաբանությունները։ Խախտվել է նաեւ կանոնագրի այն կետը, որը սահմանում է, որ նյութին ուղեկցող լուսանկարները համապատասխանեն իրականությանը։

ԴՄ-ն հույս է հայտնել, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում:

Հանրային Հեռուստաընկերությունը պետք է Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակի իր կայքում»։