Օդի աղտոտվածությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար
Աղտոտված օդով քաղաքներում ապրող տարեց մարդիկ ավելի հաճախ են բախվում օսթեոպորոզի եւ ոսկորների կոտրվածքների, ասվում է Կոլումբիական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։
Նրանք վերլուծել են 9.2 մլն մարդկանց տվյալները, որոնք կոտրվածքներով հոսպիտալացվել էին 2003-2010թթ., եւ հայտնաբերել են, որ մթնոլորտն աղտոտող մասնիկների քանակի անգամ չնչին աճը կապ է ունեցել տարեց մարդկանց մոտ կոտրվածքների հետ։
Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել են միջին տարիքի 692 կամավորների տվյալները, որոնք վերջին 8 տարում եկամտի ցածր մակարդակ են ունեցել։ Նրանք պարզել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք ապրել են այդ մասնիկների եւ օդում տեխնիկական ածխածնի մեծ խտությամբ շրջաններում, ոսկորների հանքային խտությունը, կալցիումի եւ ոսկրային հորմոնի մակարդակը ցածր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք ապրել են ավելի մաքուր օդով շրջաններում։
Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածությունը մեծացնում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի եւ ճանաչողական խանգարումների ռիսկը։ Դատելով ամեն բանից՝ դա նաեւ սերտորեն կապված է օսթեոպորոզի եւ կոտրվածքների հետ։
Թեպետ հետազոտությունը հստակ կապ է ի հայտ բերել օդի աղտոտման եւ ոսկրային խնդիրների միջեւ, պետք է նշել, որ այն չի ապացուցել, որ այդ կապտ պատճառահետեւանքային է։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում