ԱՄՆ-ն զբաղվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով, բայց նորություն չունի
ԱՄՆ պետքարտուղարությունն ու պետքարտուղար Բլինկենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին, պատասխանելով Բաքվի բանտերում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հարցին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը շեշտել է, որ արդեն չորս տարի է՝ Ադրբեջանի բանտերում հայ ռազմագերիներ են պահվում և շուրջ մեկ տարի է, ինչ Ադրբեջանի կողմից հերթական չհրահրված հարձակումից հետո Բաքվի բանտերում են նաև Լեռնային Ղարաբաղի հայ քաղաքական գործիչները։ Նա նաև հղում է արել Freedom House-ին՝ նշելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ղարաբաղի տարածքն ամենաանազատն է աշխարհում և այդ առումով գերազանցում է անգամ Հյուսիսային Կորեային, Վենեսուելային, Սիրիային ու Աֆղանստանին, ինչպես նաև հետաքրքրվելով, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարող է արդյոք ԱՄՆ վարչակազմն օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», - պատասխանել է Պատելը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին