ԱՄՆ-ում աճել է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվը
ԱՄՆ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճել է: 2016-ին այդպիսի հանցագործունների թիրախում աֆրոամերիկացիները, հրեաները եւ մուսուլմաններն են հայտնվել:
Այս մասին նշվում է ՀԴԲ հաշվետվությունում, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ տարի ատելության հողի վրա կատարված 6121 հանցագործություն է գրանցվել, որը 2015-ի համեմատ 5 տոկսով ավել է եւ 2014-ի համեմատ՝ 10 տոկոսով պակաս:
Զեկույցում նշվում է, որ սեւամորթ ամերիկացիները 3489 դեպքերում են զոհ դարձել, երկրոդ տեղում սպիտակամորթ ամերիկացնիներն են՝ 720 դեպքով:
1273 դեպքերի մոտ կեսը, որոնք կրոնների հետ են կապված եղել, հրեաների դեմ են կատարվել:
Մուսուլմանները կրոնական հողի վրա կատարված 307 հանցագործությունների զոհ են դարձել, ինչը 19 տոկոսով ավելին է, քան 2015-ին:
1 076 դեպք կապված է լսեբուհիների, գեյերի, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների հետ, ընդ որում դրանցից երկու երրորդը հոմոսեքսուալների դեմ է եղել:
Զեկույցում նշվում է, որ այդ հանցագործությունների թվում 9 սպանություն եւ 24 բռնաբարություն է:
Հանցագործների 46 տոկոսը սպիտակամորթներ են, 26 տոկոսը՝ աֆրոամերիկացիներ:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում