Խտրական վերաբերմունք են դրսևորում արցախցիների նկատմամբ, որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի այս պահի իշխանությունները տարբեր «ծրագրերով» ու միջոցներով ամեն ինչ անում են՝ ստիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն ինքնին շատերի շրջանում անհանգստություն է առաջացնում, որ դրանով Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը, ուզում են մեկընդմիշտ փակել Արցախի թեման: Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ արցախցիներին որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում, հատկապես պետական մարմիններում բավական խտրական վերաբերմունք են դրսևորում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ խնդիրն իսկապես առկա է, և ամենաբարձր մակարդակով կարգադրվել է արցախցիներին թեկուզ մի փոքր «պաշտոն հիշեցնող» աշխատանքի չնշանակել, եթե նույնիսկ թեկնածուները Արցախում լուրջ պաշտոն են զբաղեցրել և բավական բարձրակարգ մասնագետներ են: Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն:
Թերթի տեղեկություններով, արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ «մի փոքր» բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար