Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է. Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Իրանը ազատ առևտրի պայմանագրով փաստացիորեն լայն տնտեսական ինտեգրման է գնում ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը լինելով նրան սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ պետությունը ստանում է 70 մլն երկրում տնտեսակա-առևտրական ելքի բացառիկ հնարավորություն: Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է: Արդեն ուրվագծվում է ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային կոմունիկացիոն համագործակցության ձևաչափը, դեպի հարավային ծովեր ելքով: Կնքվում է ՌԴ-Իրան գազային պայմանագիր: Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ: Վրաստանը սառեցնում է իր եվրոինտեգրման քաղաքականությունը, քառորդ դար սպասելուց և հիասթափվելուց հետո: Թրամփը համարյա ընտրված է և նա վերջ է դնելու ուկրաինական պատերազմին, որի արդյունքում ակտիվանալու է ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ անհրաժեշտ տեղեկատվություն եվրոինտեգրման «հանրաքվեի» մեծ փոթորիկի ռահվիրաներին, ՀՀ ամբողջ հեռուստաեթերը և մեդիադաշտը վարող պալատական «քաղաքագետ-վերլուծաբաններին», նրանց արցունքակալ աչքերով հարցեր տվող հեռուստալրագրող-հաղորդավարներին և նրանց հովանավորներին: Հա, մեկ էլ չմոռանամ ավելացնել, որ ժողովրդավարությունը անվտանգության գրավականն է, որովհետև ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը և ավտորիտարիզմի ուղին բռնած Վրաստանը ահավոր «ժողովրդավար» են, դե ինչպես միշտ խեղճ Հայաստանն էլ էն գլխեն ժողովրդավարության կղզյակ է և շնորհիվ դրա շատ մեծ «նվաճումների» ունի, հատկապես ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Լավ եղեք իմ սիրելի ժողովրդավար հայրենակիցներ, դուք հաստատ սխալվում եք, բայց աստված տա ես սխալվեմ»:


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը