Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան
Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը»
Թվում է նիկոլի իշխանությունների օրն ավարտին չի հասնի եթե մեզ ինչ-որ մի «էշությամբ» անակնկալի բերած չլինեն:
Երեկ հայտարարվեց, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին:
Այն որ Քեւին Սփեյսին տաղանդավոր դերասան ու Օսկարի կրկնակի մրցանակակիր է դրա մեջ կասկած չկա:
Բայց «Ոսկե ծիրան»-ի պատասխանատուների կողմից ներկայացված Սփեյսիի կենսագրականում մտածված կերպով շրջանցվել է վերջին տարիների նրա կենսագրականի ամենացավալի դրվագը:
2017 թվականին Սփեյսին մեղադրվեց երիտասարդ տղաների հանդեպ սեռային ոտնձգության մեջ: Նրա դեմ դատական բազմաթիվ գործեր հարուցվեցին: «Նեթֆլիքս»-ը չեղարկեց նրա հետ պայմանագրերը: Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմի տեսարանները նկարահանվեցին մեկ այլ դերասանով: Իր դեմ ներկայացված մեղադրանքները մեղմելու համար Սփեյսին հայտարարեց, որ ինքը գեյ է և դրանով է պայմանավորված տղաների հանդեպ իր հետաքրքրությունը: Նրա դերասանական կարիերան ընդհատվեց 2017 թվականին: Երկար դադարից հետո Սփեյսին այս տարի գլխավոր դեր է ստանձնել մի ֆիլմում, որից հետո ֆիլմի ռեժիսորը հայտնվել է հանրային լուրջ ու կոշտ քննադատությունների կենտրոնում:
Երկար բացակայությունից հետո անցած շաբաթ Սփեյսին հարցազրույց տվեց բրիտանացի լրագրող Փիերս Մորգանի իւթյուբյան ալիքին: Հարցազրույցում Սփեյսին ընդունեց, որ տղաների հետ շփումների ժամանակ «չափն անց է կացրել»: Իհարկե Լոնդոնի դատարանը նրան որոշ գործերում արդարացրել է, սակայն դատական գործերից մեկը դեռ ընթացքի մեջ է:
Հիմա այսքանից հետո, որքան էլ որ տաղանդավոր ու հայտնի դերասան լինի Քեւին Սփեյսին, այն պայմաններում երբ նրա հանդեպ հանրային բացասական տրամադրություն գոյություն ունի, նրան Երևան բերելով, բեմ բարձրացնելով, պատվելով ու վերջում էլ հետը սելֆի անելով իրապես ի՞նչ ենք շահելու:
Նման «էշություն» թույլ տալու համար կամ պիտի խելապակաս լինես, կամ էլ ....
Միջազգային փառատոներն իրենց հեղինակությունը չխաթարելու համար միլիոնների դիմաց էլ պատրաստ չէին լինի ներկա պայմաններում բեմ տրամադրել Սփեյսիին, մինչդեռ Երևանում հավանաբար մի քանի տասնյակ հազար դոլարով էլ կարմիր գորգ կփռեն նրա դիմաց»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը