Այս մի կարմիր գիծն էլ անցանք․ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվnղի հասանք․ Թևան Պողոսյան
Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչյան տարածքն Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։
Ստացվում է, որ Արցախի վրա, բացի թշնամի ադրբեջա-թուրքական հարևաններից, երեկ տեղի է ունեցել նաև Հայաստանի գործող ուժային կառույցի հարձակում` ջարդելով դարպասը և գույք տանելով։
Մի հատ պատկերացրեք նման բան ԱՄՆ, ՌԴ, կամ Ֆրանսիայի դեսպանատների կամ հյուպատոսական ծառայությունների վրա։ Հատուկ այդ երկրները նշեցի, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներ։
Այս մի կարմիր գիծն էլ անցանք։ Արցախի երաշխավորից, Արցախի վրա հարձակվողի հասանք։
Իրավացի էր մեր ազգային հերոսը` ասելով, որ կորցնելով Արցախը շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը։ Դարպաս ջարդել՝ հայը հայի հետ բանակցել, խոսել, հոգ տանել, ... ասա որը ասես, որը մնա։ Հրաման կատարելը նույնպես պատիվ պետք է բերի, հատկապես երբ երթում եք տալիս, տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը և մի գուցե նույնիսկ հերոսություններ արել։ Վայ մեզ, այս ու՞ր հասանք։ Ո՞նց կարողացաք հարձակվել Արցախի վրա», - ասված է գրառման մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին