Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ Հայրապետ Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

Ռուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Վեհափառ ՀայրապետԱրշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեցՄոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ ՎենսՄեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվելWhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՄարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահ
Հայաստան

Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախընտրում է քաղաքականությունից դուրս մնալ և ավելի հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, քան հարցազրույցներով: Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի շրջանակներում նա համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

– Մոսկվայում կայացած բիզնես ֆորումի շրջանակներում դուք բարձրացրեցիք Հայաստանը տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի վերածելու կարևորության հարցը։ Հայաստանի իշխանություններն իրենց տեսլականը ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ դառնալ:

– Այն հանգույցը, որը ես եմ ներկայացնում, և այն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, տարբերվում են։ Կարևոր է, որ մենք մասնակից դառնանք շատ ավելի իրական նախագծերի, և իրականացնենք դրանցից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ն։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և լոգիստիկ դիրքը հյուսիսի և հարավի հատման կետում՝ այն կարող է առանցքային տեղ զբաղեցնել Իրանի և Ռուսաստանի կապի համար։ Դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ ակտիվորեն զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքը, որն այսօր Հայաստանում իսկապես կաղում է։ Սրանք ռազմավարական կարգի հարցեր են, և պետք է անել հնարավորը առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման համար։ Դրա համար Հայաստանն այսօր ունի բոլոր ռեսուրսները։

– Ձեր կողմից պատրա՞ստ եք ներդրումներ կատարել և ինչ-որ նախագծեր իրականացնել:

– Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մասնակից լինել այդ գործընթացին, բայց դրա համար մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ նախագիծը մեկ օրում չի իրականացվելու, մենք հետևողականորեն շարժվելու ենք այդ ուղղությամբ՝ քայլ առ քայլ։

– Որո՞նք են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների հետագա համագործակցության և զարգացման աճի հիմնական կետերը:

– Իննսունականներին երկրի ամբողջ արդյունաբերությունը գործնականում կանգ առավ, և մինչ օրս արդյունաբերական ներուժը չի վերականգնվել: Իսկ Հայաստանն ունի այդ ուղղությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները, չէ՞ որ մենք կարևոր առավելություն ունենք՝ որակյալ աշխատուժ և լավ կառավարիչներ։ Դա կարող է ամբողջ երկրի տնտեսության աճի ապահովման գործոն դառնալ։

Վերջին տարիներին մենք գործարկել ենք մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, դրանք հազարավոր աշխատատեղեր են, տարածաշրջաններում ներկայացվածության աճ, մենք որակական փոփոխություններ են տեսնում առանձին շրջաններում, և այդպես պետք է լինի ամբողջ երկրում։ Հայաստանում, օրինակ, կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք օգտակար հանածոներ են արդյունահանում և վաճառում։ Դա ինչ-որ չափով ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը կամ արդյունաբերական ձեռնարկություն բացելը: Երկար ժամանակ արդյունաբերության ոլորտի զարգացմանը պատշաճ ուշադրություն չէր դարձվում, բայց, իմ կարծիքով, դա շտկելու ժամանակն է։

Ռուսաստանում այսօր արդյունաբերական ապրանքները շատ պահանջված են, դրանց հիմնական մատակարարը Չինաստանն է։ Հայաստանում արդյունաբերության զարգացումը երկրին թույլ կտա իր տեղը զբաղեցնել ռուսական շուկայում։ Եկել է դրան ամենայն լրջությամբ վերաբերվելու պահը, մենք կարող ենք մեծ հաջողություններ ունենալ այդ ուղղությամբ։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական շուկա դուրս գալը կարող է երկարաժամկետ հեռանկարներ բացել հայկական բիզնեսի համար։ Մենք հիմա զբաղվում ենք այդ հարցերի մշակմամբ։

– Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում, երկիրը, բառիս բուն իմաստով, շարունակում է ցնցվել։ Վերջին զարգացումների (Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը և ներքաղաքական ցնցումները) ֆոնին ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը:

– Այո, իրոք, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի համար հիմա բարդ ժամանակներ են։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները երկրում, ինչպես են գործում քաղաքական ուժերը։ Դիտում ենք, իսկ որոշումները կկայացնենք ավելի ուշ։ Հիմա չափազանց կարևոր է ակտիվորեն աշխատել, նպաստել տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, և մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հողերը։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայրենակիցներին աջակցելը, մենք դրանով զբաղվում ենք համակարգված և շարունակելու ենք զբաղվել։

– Ձեր կարծիքով, տեղի ունեցողն ինչպե՞ս է ազդում ներդրումային միջավայրի վրա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հարաբերական կայունության հասնելու համար:

– Ներդրումային մթնոլորտն առաջին հերթին կախված է երկրի անվտանգությունից, և այդ առումով Հայաստանը մշտական տուրբուլենտության մեջ է: Կորոնավիրուսի ժամանակաշրջանը, այնուհետև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները չէին կարող չազդել ներդրումային միջավայրի վրա։ Դա բարդ է, բայց չի նշանակում, որ պետք չէ ներդրումներ անել։ Այս գործընթացում պետք է զուգահեռ շարժվել. քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանում նոր ներդրումների համար շատ մեծ հնարավորություններ կան։ Վստահ եմ, որ հայկական բիզնեսը, ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գիտակցում է դա և ներդրումներ է անելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Անձամբ ինձ ոչ մի տուրբուլենտություն չի վախեցնում։ Մենք մեր գործն անում ենք, և բավական հաջող։ Կարծում եմ, որ սա օրինակ կդառնա նաև այլ ընկերությունների համար։

– Այդ իրավիճակն, իհարկե, ազդում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կարող է բիզնես – համայնքը բարելավել երկկողմ փոխգործակցությունը։

– Անկեղծ ասած, մենք անընդհատ զբաղվում ենք այդ հարցերով։ Այդ նպատակին է ծառայում նաև գործարար համաժողովը, որի շրջանակներում մենք համախմբել ենք Ռուսաստանում հայկական գործարար համայնքին, մեր հայրենակիցներին։ Ես հավատում եմ, որ համաժողովը կարող է դառնալ կամուրջ, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Եթե հայկական իշխանությունը ինչ-որ չափով կարող է չհասկանալ ռուսական մտածելակերպը, մենք պատրաստ ենք կողմերին օգնել ընդհանուր լեզու գտնել։ Միևնույն է, մենք համատեղ ապագա ունենք, այլ կերպ չի կարող լինել։ Ակնհայտ է, որ այսօրվա իրականության մեջ մենք չենք կարող լրջորեն ապավինել երրորդ երկրներին, երբ տնտեսական տեսանկյունից Հայաստանը ավելի քան 70 տոկոսով Ռուսաստանի հետ է կապված։

– Առաջիկայում Ձեր մասնակցությամբ կամ հայ-ռուսական ներուժով ներդրումներ պե՞տք է ակնկալել Հայաստանում:

– Մենք չենք էլ դադարել դա անել։ Ամեն տարի մենք մի շարք խոշոր նախագծեր ենք սկսում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որոնց մի մասի մասին մենք պատմեցինք համաժողովում։

Մասնավորապես, ծանր արդյունաբերության ոլորտում վերջին 15 տարվա ընթացքում ամենամասշտաբային նախագիծը Հրազդանում T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է (արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը՝ 80 մլն դոլար), որն ուղիղ երկաթուղային կապ ունի վրացական Փոթի նավահանգստի հետ։ 2023 թվականին գործարկվեց AMPER ուժային տրանսֆորմատորների եզակի արտադրությունը։ Նախատեսվում է գործարանի հետագա ընդլայնում՝ հարակից երկրների շուկա բարձրավոլտ տրանսֆորմատորների մուտքով. սա էկոլոգիական դասի բարձր տեխնոլոգիական արտադրություն է։

Բացի այդ, մենք աշխատում ենք պղնձի, ալյումինե արտադրանքի էլեկտրոլիտային զտման՝ տարածաշրջանում առաջին արտադրության ստեղծման ուղղությամբ։

Հրազդանում սկսել ենք նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։ Սևան-Հրազդան կասկադի արդիականացման նախագծում այսօր արդեն ներդրվել է 29 մլն դոլար, իսկ մինչև 2033 թվականը նախատեսվում է եւս 120 մլն դոլար ներդնել: Երևանի կրկեսի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բացումը նախատեսվում է հաջորդ տարվա հունիսին:

– Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

– Ես երազում եմ ուժեղ Հայաստանի մասին։