Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության (Կառավարություն, Խորհրդարան և այլն) մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը նաև դրա անմիջական մասնակիցն են։
Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալական մեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։
Մինչդեռ Բագրատ Սրբազանն՝ իբրև Տավուշի թեմի առաջնորդ, իր թեմի հետևորդների հետ է։ Նա իրենց իրավունքների ու անվտանգության գոյաբանական պայքարի համար մարդկանց գիշերուզօր աջակցող հոգևոր առաջնորդ է։ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում իրական հոգևորականի էությունից։
Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է»,- գրել է նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում