4 գյուղերի հանձնումը դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Հայաստանին պատուհասած ճակատագիրը, կարծում եմ, ինչպես սեփական քաղաքականության, այնպես էլ աշխարհաքաղաքական օբյեկտիվ զարգացումների անխուսափելի հետևանք է: Ցավոք, դրանց զուգադիպությունը խիստ անպատեհ, բայց կանխատեսելի էր:
2014 թ. հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանին և հասունացավ ռուս-ուկրաինական բախումը, Թուրքայի նշանակությունը Ռուսաստանի քաղաքական կյանքում կտրուկ աճեց և դարձավ գրեթե անփոխարինելի: Թուրքիան կարողացավ միաժամանակ և ՆԱՏՕ-ի առանցքային անդամի և Ռուսաստանի հետ աննախադետ տնտեսական և ռազմական դաշնակցի դեր ստանձնել:
Առանց Թուրքիայի Ադրբեջանը գործնականում ոչնչի հասնել չէր կարող, ուստի ընտրվեց հարմար պահը, ինչին կարող էր ողջամտորեն խոչընդոտել միայն Հայաստանի խելամիտ քաղաքականությունը, արդյունքում Ադրբեջանն ստացավ անհամեմատ ավելին և դեռ շարունակում է ակնկալել: Ներկայումս որևէ արտաքին քաղաքական ուժ այլևս շահագրգռված չէ Ադրբեջանի հետագա ծավալապաշտական ու ռազմատենչ քայլերի մեջ, մասնավորապես արևմուտքի շահը գազի, նավթի անխափան մատակարարումն ու ոսկու հանքերի շահագործումն է, ինչին արդեն հասել են:
Հետագա տարածքային փոփոխությունները, բացառությամբ Մեղրու միջանցքի, չի շոշափում նաև Ռուսաստանի շահերը: Այդ երկրի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ հարկ է ղեկավարվել ՌԴ գլխավոր շտաբում պահվող 1926 թ. քարտեզով, որի համաձայն՝ Հայաստանն ունի 31 հազար քկմ և չկա որևէ անկլավ, բացառությամբ՝ Արծվաշենի:
Բոլոր դեպքերում, ներկայումս 4 գյուղերի հանձնումը ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո հանգեցնելու է տարածքային փոփոխությունների, ինչը հնարավոր է միայն հանրաքվեով ...


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը