Մելանյայի եւ Դոնալդ Թրամփի ամուսնությունը վտանգվա՞ծ է
Մելանյա Թրամփի նախկին ավագ խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկոֆը կարծում է, որ նախկին առաջին տիկնոջ ամուսնությունը Դոնալդ Թրամփի հետ վտանգված է, քանի որ նրա վարքագիծը, ըստ երեւույթին, փոխվել է։
«Թույլ տվեք ամփոփել: Ընկալումն ամեն ինչ է Թրամփ ընտանիքի համար, ուստի Դոնալդի «ասպետականության» բացակայությունը Մելանյայի նկատմամբ շատ էական է»,-«Մելանյան եւ ես» գրքի հեղինակը գրել է իր X միկրոբլոգում։
«Դոնալդի «ասպետությունը» կայանում էր նրանում, որ նա պետք է սպասեր, որ Մելանյան առաջինը քայլել կամ ապահովեր, որ նա քայլեր իր կողքին: Վերջերս նա ոչ մեկն է անում, ոչ՝ մյուսը»,- նշել է Վոլկոֆը՝ հրապարակելով հին տեսանյութ, որում 77-ամյա Դոնալդը ձեռքը դնում է Մելանյայի մեջքին՝ թույլ տալով նրան քայլել առաջ: Այնուհետեւ տեսանյութում եղել են կադրեր, որոնք ցույց են տվել, որ նախկին նախագահը բազմիցս քայլում է կնոջ առջեւից եւ ետեւում է թողնում նրան:
Որոշ օգտատերեր համաձայնել են Վոլկոֆի հետ։ «Մելանյան եւ Թրամփը արհամարհում են միմյանց: Նա (Դոնալդը) ֆիզիկական զզվանք է զգում նրա նկատմամբ եւ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում նրա հանդեպ», «Նա նրան վերաբերվում է որպես ծառայի», «Մարդիկ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում իրերին։ Այս ընտանիքը դժոխքի է ենթարկվել լրատվամիջոցների եւ դատական համակարգի կողմից»:
Ավելի վաղ Մելանյան, իր մասին գրքի հրապարակումից հետո, Վոլկոֆին անվանել էր «պատեհապաշտ»:
«Սա այն կինն է, ով գաղտնի ձայնագրել է մեր հեռախոսային խոսակցությունները՝ մեջբերելով համատեքստից հանված հատվածներ, այնուհետեւ գրել է պարապ բամբասանքների մի գիրք՝ փորձելով աղավաղել իմ բնավորությունը»,-ասել էր նա:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով