Իմ վարած սերմերի ծիլերը դու եւ Նիկո՞լն եք...
Երբ գնում ես այգի ու տեսնում, որ քո ցանած սերմերը, որոնք ծիլ են տվել, կորած են անցանկալի բույսերի խեղդոցի մեջ, առաջին պահին սարսափում ես՝ ո՜նց եմ ծիլերը փրկելու վնասակար բույսերից։ Դրանք ճնշում են քո ցանած բույսերի աճը՝ կլանելով հողից մեծ քանակությամբ ջուր և սննդանյութեր։
Բացի այդ պարունակում են թունավոր նյութեր, որոնք խառնվելով բերքին՝ փչացնում են այն։ Եթե այդ վնասակար բույսերը, ասենք ուղտափուշը, լեզու ունենար կասեր այգու տիրոջը՝ մենք քո ցանած սերմերն են, մեզ դուրս մի հանիր, մենք ծիլ ենք տվել, փարթամանում ենք ու շուտով դուք լավ բերք կունենաք։ Եթե տերը հասկանում է այգեգործությունից, ժամանակ չի կորցնի՝ կքաղհանի ու շունչ կտա այն բույսերին, որոնց սերմը ինքն է ցանել։ Հասարակության մեջ նույնն է, այն տարբերությամբ, որ այստեղ աճած բույսերը լեզու ունեն և խոսում են։
ՊՆ Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասաց՝ «Սպարապետ, վստահ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»։ Եթե Սպարապետը կարողանար խոսել՝ կասեր՝ ո՞րն է իմ վարած սերմերի ծիլերը։ Իմ արյան գնով ձեռք բերված զենքի հանձնու՞մը թշնամուն, պարտությու՞նը, կապիտուլյացիա՞ն․․․Իմ վարած սերմերի ծիլերը դու և Նիկոլ Փաշինյա՞ն եք․․․ Ու՞ր է Արցախը, ինչու՞ է թշնամին օկուպացրել Հայաստանի տարածքները։ Ու մի բան էլ։ Անընդհատ մտածում էի, թե ինչու այս իշխանությունը բոլոր հերոսներին զրոյացնելով, Վազգենին դեռ չի զրոյացնում։ Պապիկյանը համարյա խոստովանեց՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին խոսեց։ Թեման շահարկելու տե՞ղ կա։ Այսօր, երբ ձեր ձեռքին է իշխանությունը, երբ աջ ու ձախ ձերբակալություններով եք զբաղված, ինչու՞ եք շահարկում թեման, բացահայտե՜ք․․․ ինչպես խոստացել եք։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները