ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկը մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան։
Այս մասին Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը` նշելով ՀՀ հավատարմությունը այդ պայմանավորվածություններին։
«Համոզված եմ, որ սկզբունքների հավատարմության դեպքում, մասնավորապես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իսկապես խաղաղությունը հասանելի է և իրատեսական։
Մենք նոր հարաբերություններ ենք հաստատել պաշտպանության ոլորտում, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։
Այս առումով կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն, ինչպես և ասեցի ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և այս առումով Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը, որևէ մեկը մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել։
Մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է ու ՀՀ ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնել»,- ասել է Փաշինյանը։


















































Ալիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը