Արաս Օզբիլիզ․ Զարգացնելու եմ մանկապատանեկան ֆուտբոլը լավագույն ակադեմիայում (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախկին թեկնածու Արաս Օզբիլիսը Երեւանի «Ուրարտուի» ակադեմիայում կզբաղեցնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը խոսել է վերադարձի ու նոր պաշտոնում նպատակների մասին՝ նշելով, որ «զարգացնելու է մանկապատանեկան ֆուտբոլը լավագույն ակադեմիայում»։
Օզբիլիզը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Մոսկվայի «Սպարտակում», մոլդովական «Շերիֆում»։ 2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Արաս Օզբիլիզն ունի մարզչական Բ կարգի արտոնագիր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին