Նրանցը փառքն է, Ձերն՝ ուսուցումն ու մեղքը․ Լիլիթ Գալստյանը դպրոցներին իջեցված գրություն է հրապարակել
Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հրապարակելով համապատասխան գրությունները:
«ՆՐԱՆՑԸ ՓԱՌՔՆ Է, ՁԵՐՆ՝ ՈւՐԱՑՈւՄՆ Ու ՄԵՂՔԸ
Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթակում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։
Պարտվածներն ատում են իրական հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան։
Պարտվածները նրանց աչքերում իրենց՝ ուրացողներին ուղղված նզովք ու պատմության անանց խարանն են տեսնում։
Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարն է։
Ձերը՝ մեղքն ու սուտը, թշնամուն ծառայելը․․․
Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»։
Ի՜նչ նողկալի եք դուք, ի՜նչ ոչնչատեսիլ ու անբարո․․․ մեր հերոսներին անարժան, տեսնե՞ս ձեր երակներում ի՜նչ արյուն է հոսում։
Գալու է ՄԱՔՐՎԵԼՈւ ժամանակը, ԶՏՈւՄԻ ժամանակը․․․․
Ձեր այս վարքով մոտեցնում եք ՎՐԵԺԻ ժամանակը»։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)