Խորհրդանշական. Աքարն Ալիևին մարտական կացին է նվիրել
Հունվարի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանակցությունների ավարտին Հուլուսի Աքարն Ալիևին նվիրել է հիշարժան նվեր՝ մարտական կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական ոլորտում, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության, միջխորհրդարանական հարաբերությունների և այլ ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ, հատկապես նշվել է երկու երկրների զինված ուժերի կողմից համատեղ իրականացված զորավարժությունների կարևորությունը։
Նշենք, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարի նկատմամբ մարտական կացինը շատ խորհրդանշական է թվում։ Ինչպես հայտնի է, Ալիևն անձամբ է պարգևատրում ադրբեջանցի զինվորականներին, ովքեր «առանձնանացել են» հայերի սպանությամբ և գլուխները կտրելով։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Բաքվին, ներառյալ Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը